Կրակով (Հին քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Կրակով, Հին քաղաքը Կրակովի կենտրոնական թաղամասն է[1]։ Այսօր այն Լեհաստանի ամենահայտնի հին թաղամասերից մեկն է և 1038 թվականին համարվել է Լեհաստանի քաղաքական կյանքի կենտրոնը այնքան ժամանակ, մինչև Լեհաստանի թագավոր Վաս Սիգիզմունդ III այն 1596 թվականին տեղափոխեց Վարշավա։ Այս միջնադարյան քաղաքը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկում որպես «Կրակովի պատմական կենտրոն»[2][3]։ Հին քաղաքը համարվում է նաև Լեհաստանի ազգային պատմական հուշարձաններից մեկը (լեհ.՝ Pomnik historii), որն ընտրվել է 1994 թվականի 16 սեպտեմբերիԼեհաստանի Ազգային ժառանգության խորհրդի կողմից։ Հին քաղաքը լեհերենով հայտնի է որպես լեհ.՝ Stare Miasto։ Այն քաղաքի վարչական շրջանի առաջին մասն է։ Միջնադարյան Կրակովը շրջապատված էր 1.9 մղոն երկարությամբ (3 կիլոմետր) պատնեշով իր 46 աշտարակներով և յոթ գլխավոր ելքերով։ Ամրությունները Հին քաղաքի շուրջ կառուցվել են երկու դարի ընթացքում[4]։ Ներկայիս Հին քաղաքը 13–րդ դարում համարվում էր առևտրականների քաղաք, հիմնվել է 1257 թվականին, թաթարների 1241 թվականի հարձակումից և քաղաքի կործանումից հետո[4]։ Թաղամասը իրենից ներկայացնում է կենտրոնում տեղակայված շուկան՝ լեհ.՝ Główny Rynok, որը համարվում է ամենամեծ միջնադարյան եվրոպական քաղաքային հրապարակը[5]։ Հրապարակի մոտակայքում կան բազմաթիվ պատմական տեսարժան վայրեր, ինչպիսիք են Սուրբ Մարիամի (Kościół Mariacki), Սուրբ Վոյցեհի, Սուրբ Վարվառայի տաճարները և այլ ազգային արժեք ներկայացնող կոթողներ։ Հրապարակի կենտրոնում՝ շրջապատված շենքերով (լեհ.՝ kamienice), Վերածննդի դարաշրջանի դահլիճն է լեհ.՝ Sukiennice (ներկայումս այստեղ բնակելի տներ են, հուշարձանների խանութներ, ռեստորաններ և կրպակներ) իր Ազգային պատկերասրահով։ Այն գտնվում Ռատուշի աշտարակի (լեհ.՝ Wieża ratuszowa ) արանքում։ Ամբողջ թաղամասը հավասարաչափ բաժանված է երկու մասի՝ Արքայական ճանապարհ և Լեհաստանի թագավորների հատած թագադրման երթուղին։ Երթուղին սկսվում է Սուրբ Ֆլորիեն եկեղեցու հյուսիսային թևից, հին քաղաքի պատերի միջնադարյան լեհ.՝ Kleparz արվարձանում, անցնում է Կրակովի Բարբականներով և մտնում է Ֆլորիան դարպասներից դեպի Հին քաղաք։ 19 դարում Հին քաղաքի կառույցների մեծամասնությունը ոչնչացվել է[4]։ Պատերը շրջապատող խրամը ժամանակի ընթացքում լցվել է և վերածվել կանաչ գոտու, որը հայտնի է որպես Պլանտի այգի լեհ.՝ Planty Park.։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կրակով (այլ կիրառումներ)
Կրակովի պատմական կենտրոն | |
Historic Centre of Kraków* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Լեհաստան |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | (iv) |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1978 (2-րդ նստաշրջան) |
Համար | 29 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |