Կրեմլի պատի գերեզմանատուն
From Wikipedia, the free encyclopedia
Կրեմլի պատի գերեզմանատուն (ռուս.՝ Некрополь у Кремлёвской стены), գերեզմանոց Մոսկվայի Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մոտ, որը ծառայում է որպես կոլումբարիում աճյունասափորների համար։ Այստեղ թաղվել են Խորհրդային Միության պետական, կուսակցական ու ռազմական գործիչներ, 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության մասնակիցներ[1]։ 1920-1930-ական թվականներին թաղվել են նաև օտարերկրացի կոմունիստ-հեղափոխականներ, օրինակ՝ գրող և լրագրող Ջոն Ռիդը, Ճապոնիայի Կոմունիստական կուսակցության հիմնադիր Սեն Կատայաման, հեղափոխական Կլարա Ցետկինը, գերմանացի քաղաքական գործիչ Ֆրից Հեկերտը և այլք[2]։
Արագ փաստեր Կրեմլի պատի գերեզմանատուն Некрополь у Кремлёвской стены, Երկիր ...
Կրեմլի պատի գերեզմանատուն Некрополь у Кремлёвской стены | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Հիմնադրման թվական | 1917 թվական |
Վիճակ | պահպանվում է պետության կողմից |
Փակել
1974 թվականից Կրեմլի պատի գերեզմանատունը պետության կողմից պահպանվում է որպես մշակութային հուշարձան[3]։