![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b0/Istanbul_asv2020-02_img45_Hagia_Sophia.jpg/640px-Istanbul_asv2020-02_img45_Hagia_Sophia.jpg&w=640&q=50)
Կրոնը Թուրքիայում
From Wikipedia, the free encyclopedia
Թուրքիայում կրոնը օրենքով տարանջատված է պետությունից և կրոնի ազատ դավանանքը երաշխավորվում է երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար
Մանրամասն տեղեկատվություն Կրոնը Թուրքիայում ...
Կրոնը Թուրքիայում[1][2] | ||||
---|---|---|---|---|
Կրոն | Տոկոս | |||
Իսլամ | 96.1 % | |||
Ագնոստիցիզմ | 2.3 % | |||
Աթեիզմ | 0.9 % | |||
Քրիստոնեություն | 0.6 % | |||
Այլ | 0.1 % | |||
Փակել
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b0/Istanbul_asv2020-02_img45_Hagia_Sophia.jpg/640px-Istanbul_asv2020-02_img45_Hagia_Sophia.jpg)
[3]։ Թուրքիան համարվում է երկրորդ աշխարհիկ պետությունը՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունից հետո, որտեղ իսլամը որպես կրոն տարանջատված է պետությունից։ Դա տեղի է ունեցել 1928 թվականին, ի շնորհիվ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի բարեփոխումների, որի արդյունքում Թուրքիայի Սահմանադրություն մտավ լաիցիզմի գաղափարախոսությունը[4]։ 1980 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո ընդունվել է «թուրքական իսլամական սինթեզի» ռազմավարությունը, երբ իշխանությունը սկսեց ավելի կարևորել կրոնական կառույցների դերը[5]։