Կրոնը Հայաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Կրոնը Հայաստանում ներկայացված է գերազանցապես քրիստոնեությամբ՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցով։ Հայերը քրստոնեություն ընդունել են շուրջ 1700 տարի առաջ՝ 301 թվականին։ Նրանք աշխարհում առաջինն էին, որ դարձան քրիստոնեական ուսմունքի հետևորդները։ Հայերն ունեն իրենց սեփական ուղղությունը՝ Հայ առաքելական եկեղեցի։
համաձայն մտքի, խղճի և կրոնի (ներառյալ վերջինս փոխելու) ազատության սահմանադրական իրավունքի (Հայաստանի Սահմանադրություն, հոդված 26)՝ Հայաստանում պաշտոնապես գրանցվել են ազգային փոքրամասնությունների կրոնական կազմակերպություններ ու համայնքներ, որոնցից նշանակալի են «Հայաստանի Եզդիների (Շարաֆադինի) հետևորդներ կրոնական կազմակերպությունը» (կենտրոնը՝ Արագածոտնի մարզի, Շամիրամ գյուղ և Երևան), «Հայաստանի Եզդիների ազգային «Շեխի Շեխու Բաքրա» համայնքը» (կենտրոնը՝ Երևան), «Ռուս ուղղափառ եկեղեցու Երևան քաղաքի Սուրբ Տիրամոր եկեղեցու ուղղափառ համայնքը», «Ռուս ուղղափառ եկեղեցու Գյումրի քաղաքի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու ուղղափառ համայնքը», «Ռուս ուղղափառ եկեղեցու Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցու ուղղափառ համայնքը», «Ռուս ուղղափառ եկեղեցու Հայաստանի Արարատի մարզի Դիմիտրով գյուղի Կիրիկ և Իուլիտա Սուրբ Նահատակների եկեղեցու ուղղափառ համայնքը», «Ծաղկաձոր քաղաքի ռուս մոլոկանների կրոնական համայնքը», «Արևելքի Ասորական կաթողիկոսության Սուրբ Առաքելական եկեղեցի» Հայաստանի ասորական կրոնական կազմակերպությունը (կենտրոնը՝ Արարատի մարզի գյուղ Վերին Դվին), «Հայաստանի Հրեական կրոնական համայնքը» (կենտրոնը՝ Երևան) և այլն։ Հայաստանում գրանցված են նաև «Նորառաքելոց եկեղեցու Հայաստանի համայնք», «Նոր սերունդ եկեղեցի», «Արորդիների Ուխտ, կրոնական համայնք» (հեթանոսական պաշտամունքի) և այլ կրոնական կազմակերպություններ, ինչպես նաև մունականների, կրիշնայականության ու յոգայի, սատանայապաշտների զանազան խմբեր։