Հայաստանի առողջապահության նախարարություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարություն, գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է առողջապահության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը։ 2021 թվականի հունվարի 18-ից Հայաստանի առողջապահության նախարարը Անահիտ Ավանեսյանն է[1]։
Արագ փաստեր Հայաստանի առողջապահության նախարարություն, Տեսակ ...
Հայաստանի առողջապահության նախարարություն | |
---|---|
Տեսակ | նախարարություն |
Երկիր | Հայաստան |
Հապավում | ՀՀ ԱՆ |
Ստեղծման թվական | 1918 |
Ենթարկում | Հայաստանի վարչապետ |
Պատասխանատու նախարար | Անահիտ Ավանեսյան |
Ենթակա մարմին |
|
Կայք | moh.am |
Փակել
Նախարարության ենթակայության տակ են գտնվում․
- Առողջապահության ազգային ինստիտուտը,
- Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը,
- Հանրապետական գիտաբժշկական գրադարանը,
- Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները,
- Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները,
- Այլ կազմակերպություններ։