ՀՀ սփյուռքի նախարարություն - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for ՀՀ սփյուռքի նախարարություն.

ՀՀ սփյուռքի նախարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի սփյուռքի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, Հայաստանի, հայ ժողովրդի վարկանիշն ամրապնդող համահայկական նպատակային ծրագրեր, նպաստում համահայկական կրթական ծրագրերի իրականացմանը, Սփյուռքի հայկական դպրոցների հանրակրթական և մեկօրյա դպրոցների զարգացմանը, աջակցում է հայապահպան գործունեությանը, մշակութային ժառանգության պահպանմանը, զարգացմանը և տարածմանը, այլալեզու և այլադավան հայերի շրջանում հայկական ազգային ինքնության հաստատմանն ու արմատավորմանը, նրանց «հայադարձությանը», աջակցում աշխարհասփյուռ հայերի հայրենադարձությանը և Սփյուռքի հայ երիտասարդների ուխտագնացությանը Հայաստան։

Նախարարության ենթակայության ներքո է գործում «Հայերն այսօր» եռալեզու (արևելահայերեն-արևմտահայերեն, անգլերեն, ռուսերեն) էլեկտրոնային պարբերականը[1]:

2009 թվականից սփյուռքահայ երիտասարդներին Հայաստանի պատմությանը, մշակույթին, հասարակական կյանքին, հոգևոր և ընտանեկան ավանդույթներին ծանոթացնելու նպատակով նախարարությունն իրականացնում է «Արի տուն» ծրագիրը[2], իրականացնում է «Սփյուռք» ամառային դպրոց ծրագիրը[3]: Նախատեսվում է Կառավարության օպտիմալացման արդյունքում լուծարել 2019 թվականին։ Գործառույթները կատարելու է Վարչապետի հատուկ հանձնարարությունների դեսպանը։

Կառուցվածք

Գործառույթները փոխանցված են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին։

Հայաստանի սփյուռքի նախարարության մեդալներ

Հայաստանի սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման տարբեր բնագավառներում անհատներին ու կազմակերպություններին խրախուսելու նպատակով շնորհում է հետևյալ մեդալները՝

  • Ոսկե մեդալ
  • «Վիլյամ Սարոյան»
  • «Նուբար Փաշա»
  • «Կոմիտաս»
  • «Արշիլ Գորկի»
  • «Մայրենիի դեսպան»
  • «Հակոբ Մեղապարտ»

Քննադատություն

Դիվանագետ Արա Պապյանի կարծիքով, Սփյուռքի նախարարության գոյությունը արդարացված կլիներ միայն այն պարագայում, երբ այն իրականում ներգաղթ կազմակերպեր.

Եթե նախարարության բուն նպատակը լիներ ներգաղթ կազմակերպելը դեպի Հայաստան և նախարարությունը կոչվեր Ներգաղթի նախարարություն, ինչպես Իսրայելում, երբ նույն նախարարությունը ամեն տարի տասնյակ հազարավոր ներգաղթյալներ է բերում, ապա դրա գոյությունն արդարացված կլիներ: Բայց եթե մենք այսօր գտնում ենք, որ հնարավոր չէ ներգաղթ կազմակերպել տնտեսական, քաղաքական և այլ պատճառներով, ուրեմն պետք չէր շտապել Սփյուռքի նախարարություն ստեղծելու հարցում[4]:

Ծանոթագրություններ

Տես նաև

Արտաքին հղումներ

{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
ՀՀ սփյուռքի նախարարություն
Listen to this article