ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման և ռազմարդյունաբերության ոլորտներում Հայաստանի կառավարության քաղաքականությունը։
Արագ փաստեր Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Տեսակ ...
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն | |
---|---|
Տեսակ | Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
Երկիր | Հայաստան |
Հապավում | ՀՀ ԲՏԱՆ |
Ստեղծման թվական | մայիսի 8, 2019 |
Փոխարինված է | ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն[1] |
Ենթարկում | Հայաստանի կառավարություն |
Շտաբակայան | Երևան, Հայաստան |
Պատասխանատու նախարար | Մխիթար Հայրապետյան |
Կայք | hti.am |
Փակել
Հայաստանի վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 660-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերավանվել է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարույթուն[2]։