From Wikipedia, the free encyclopedia
Հաբլի օրենք, գալակտիկայի կարմիր շեղման և գալակտիկայից ունեցած հեռավորության միջև գծային կապով տրվող օրենք։ Ձևակերպել է Էդվին Հաբլը՝ 1929 թ․։ Տրվում է հետևյալ բանաձևով՝
որտեղ -գալակտիկայի կարմիր շեղումն է, -նրանից ունեցած հեռավորությունը,-համեմատականության գործակից է, որը անվանում են Հաբլի հաստատուն։ H0-ի միավորը Միավորների միջազգային համակարգում վ−1 է, սակայն ավելի հաճախ բերվում է (կմ/վ)/Մպկ տեսքով՝ այսպիսով տալով գալակտիկայի՝ 1 Մպկ հեռանալու արագությունը կմ/վ-ով։ H0-ի հակադարձ մեծությունը Հաբլի ժամանակն է։
Փոքր -երի գործում է հետևյալ առնչությունը
որտեղ գալակտիկայի տեսագծային արագությունն է, -ն՝ լույսի արագությունը։
Ըստ Հաբլի օրենքի՝
Հաբլի օրենքը համարվում է տիեզերքի ընդարձակման՝ դիտումներով առաջին փաստարկված հիմքը և այսօր մեծ պայթյունի օգտին ամենից շատ մեջբերվող վկայությունն է[3][4]։ Զուտ այս ընդարձակումոբ պայմանավորված աստղագիտական օբյեկտների շարժումը հայտնի է որպես հաբլյան լայնացում[5]։
Չնայած այս օրենքը լայնորեն վերագրվում է Էդվին Հաբլին, առաջին անգամ այն հարաբերականության ընդհանուր տեսության հավասարումներից արտածել է Ջորջ Լեմետրը 1927 թվականի հոդվածում, որտեղ առաջ է քաշում տիեզերքի ընդլայնման գաղափարը և գնահատում է ընդլայնման արագության մեծությունը, որն այժմ կոչվում է Հաբլի հաստատուն[3][6][7][8] Երկու տարի անց Էրվին Հաբլը հաստատեց այդ օրենքի գոյությունը և այժմ իր անունը կրող հաստատունի համար ավելի ճշգրիտ արժեք որոշեց։.[9] Հեռացող օբյեկտների արագությունները Հաբլը հաշվարկել է նրանց կարմիր շեղումներից, որոնցից շատերը ավելի վաղ չափել էր Վեստո Սլայֆերը 1917 թվականին[10][11][12][13]։
Օգտվելով Հաբլի օրենքից, կարելի է գնահատել տիեզերքի տարիքը՝
տեղադրելով -ի արժեքը -ի համար, կստանանք 13․798 միլիարդ տարի արժեքը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.