Հակոբ Ռաֆիկի Հակոբյան (հունվարի 26, 1958(1958-01-26)[1][2][3][…], Ծովինար, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արագ փաստեր Հակոբ Հակոբյան, Ծնվել է ...
Փակել

Կրթություն

Աշխատանքային գործունեություն

  • 1980-1983 թթ. - աշխատել է «Արփա-Սևան» շինտրեստում որպես տնտեսագետ։
  • 1983-1988 թթ. - աշխատել է «Արփա-Սևան» շինտրեստում որպես ճարտարագետ-տնտեսագետ, ապա պլանային բաժնի վարիչ։
  • 1988-1995 թթ. - աշխատել է «Արփա-Սևան» շինտրեստում որպես պետի տեղակալ։
  • 1995-1997 թթ. - «Արփա-Սևան» շինտրեստի գործադիր տնօրեն։
  • 1997-1999 թթ. - «Արփա-Սևան» ԲԲԸ նախագահ։

Քաղաքական գործունեություն

  • 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 43 ընտրատարածքից։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն» պատգաավորական խմբի անդամ, ապա խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, այնուհետև «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։
  • 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր թիվ 34 ընտրատարածքից։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։
  • 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր թիվ 24 ընտրատարածքից։ 19.06.2007 - 20.10.2008 - Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։
  • 2008 թ. հոկտեմբերի 20-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[4]։
  • 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր թիվ 24 ընտրատարածքից։
  • 2012 թ. մայիսի 31-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ[5]։
  • 2017 թ․ ապրիլի 2-ին ընտրվել է պատգամավոր ՀՀԿ ցուցակով։
  • 2019 թ․-ից այլևս պատգամավոր չէ ։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, Արա Բաբլոյանը որպես ՀՀ Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հակոբ Հակոբյան

20 հոկտեմբերի 2008 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.