Հակոբ Անտոնյան - Wikiwand
For faster navigation, this Iframe is preloading the Wikiwand page for Հակոբ Անտոնյան.

Հակոբ Անտոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հակոբ Անտոնյան (այլ կիրառումներ)
Հակոբ Անտոնյան
Ծնվել էհունվարի 21, 1887(1887-01-21)
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էդեկտեմբերի 4, 1967(1967-12-04) (80 տարեկանում)
Մասնագիտությունթարգմանիչ, հրապարակախոս և բանաստեղծ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՆյու Յորքի համալսարան
Հակոբ Անտոնյան Վիքիդարանում

Հակոբ Ս. Անտոնյան (1887, հունվարի 21 - 1967, դեկտեմբերի 4, Նյու Յորք), հայ բանաստեղծ, հրապարակախոս, թարգմանիչ։

Կենսագրություն

Ծնվել է Կ. Պոլսում։ Ուսումը ստացել է Ռոբերտ քոլեջում։ 1906 թվականին ավարտել է քոլեջը, զբաղվել մանկավարժական աշխատանքով, ապա պաշտոնավարել Կ. Պոլսի ամերիկյան դեսպանատանը։ 1916 թվականին ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուի հետ, որի անձնական քարտուղարն էր, մեկնել է ԱՄՆ, շարունակել ուսումը Նյու Յորքի համալսարանում։

Բանաստեղծություններով, հոդվածներով աշխատակցել է հայկական մամուլին («Շանթ», «Հայաստանի կոչնակ», «Հայ կին», «Անահիտ», «Նոր գիր» և այլն)։ 1920 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Բյուրեղներ» վերնագրով։ Զբաղվել է նաև թարգմանությամբ, իր կնոջ՝ Ժանին Մեյի (Ժանն Անտոնյան) պատմվածքներից մի քանիսը նրա թարգմանությամբ լույս են տեսել «Հայ կին» և «Հայաստանի կոչնակ» պարբերականներում։ Թարգմանություններ է կատարել Շառլ Բոդլերից, Հենրի Լոնգֆելլոյից, Շեքսպիրից, Վիկտոր Հյուգոյից և ուրիշներից։ Շելլիի «Պրոմեթեոս արձակած» երկը նրա չափածո թարգմանությամբ լույս է տեսել Արշակ Չոպանյանի «Անահիտ» հանդեսում[1]։

Օգտագործել է Ա., Ասուրհակոբ Անտոնբալ, Յ. Ա., Յ. Ս. Ա. ծածկանունները[2]։

Ծանոթագրություններ

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 101-102 
  2. Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 559:
{{bottomLinkPreText}} {{bottomLinkText}}
Հակոբ Անտոնյան
Listen to this article