Հակոբ Գյուրջյան
հայ քանդակագործ / From Wikipedia, the free encyclopedia
Հակոբ Մարգարի Գյուրջյան (դեկտեմբերի 5 (17), 1881[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 28, 1948(1948-12-28)[1][2], Փարիզ[1][2]), հայ քանդակագործ։ Հայ իրականության մեջ առաջինն է ստեղծել բազմաժանր արձանագործություն, օժտել այն թեմատիկ բազմազանությամբ, գեղարվեստական ընդհանրացումներով և դուրս բերել համաշխարհային ասպարեզ։ Նրա արվեստում ինքնատիպորեն միահյուսվել են Արևելքի հնագույն և եվրոպական նոր արվեստների ավանդույթները։
Հակոբ Գյուրջյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5 (17), 1881[1][2] |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1948(1948-12-28)[1][2] (67 տարեկան) |
Վախճանի վայրը | Փարիզ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆրանսիա |
Ազգություն | հայ |
Կրթություն | Շուշիի ռեալական ուսումնարան[1], Մոսկվայի Ֆիդլերի անվան ռեալական ուսումնարան[1] և Ժյուլիանի ակադեմիա (1910)[1] |
Ուսուցիչ | Օգյուստ Ռոդեն |
Մասնագիտություն | քանդակագործ |
Hakop Gourdjian Վիքիպահեստում |
Հակոբ Գյուրջյանը արվեստագետների շրջանում միջազգային ճանաչման արժանացած քանդակագործներից է։ Չնայած նա կրթություն ստացել և հիմնականում ստեղծագործել է Ֆրանսիայում, բայց զգալի չափով կապված է եղել հայ իրականությանը և իր ստեղծագործության մեջ զանազան առիթներով տեղ է տվել հայ ժողովրդի ներկայացուցիչներին` որոշ չափով առնչված մնալով նոր շրջանի հայ քանդակագործությանը[3]։ Գյուրջյանի ստեղծագործության ձևավորումը տեղի է ունեցել նախ ռուսական դպրոցում` Մոսկվայում, ապա` ֆրանսիական դպրոցում` Փարիզում, որտեղ նա աչքի առաջ ունեցել է թե' ժամանակակից, թե' անցյալի դասական արվեստի բազմաթիվ գլուխգործոցներ, որոնք նպաստել են նրա կատարելագործմանը[3]։