Համաշխարհային սարդոստայն
From Wikipedia, the free encyclopedia
Համաշխարհային սարդոստայն (անգլ.՝ World Wide Web, WWW կամ պարզապես Web), հիպերտեքստային փաստաթղթերի համակարգ, որն աշխատում է ինտերնետում և թույլ է տալիս բացել և նայել կայքէջեր՝ օգտվելով զննարկիչից (բրաուզերից)։ Զննարկիչի միջոցով կարելի է նայել և տեսնել կայքէջեր, որոնք պարունակում են մեդիաֆայլեր (տեքստ, նկարներ, տեսահոլովակներ), ինչպես նաև տեղափոխվել մի էջից մյուսը՝ հիպերհղումերի միջոցով։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Վեբը ինտերնետային ծառայություններից միայն մեկն է։ Մյուսներն են էլեկտրոնային փոստը, ակնթարթային հաղորդագրությունը (Instant Messaging) և այլն։
Վեբը հորինվել է ինտերնետի ստեղծումից տարիներ անց, սակայն հենց նա է, որ կենտրոնացրել է մեդիաների ուշադրությունը ինտերնետի վրա։ Այդ ժամանակից ի վեր վեբը հաճախ շփոթում են ինտերնետի հետ, հատկապես ցանց բառը օգտագործվում է ոչ տեխնիկական տեքստերում առանց նշվելու, թե ինչի մասին է խոսքը՝ վեբի, թե ինտերնետի։