Հայաստանի առաջին հանրապետություն
Հայկական պետություն 1918-1920 թթ. / From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն), ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո[1]։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստան (այլ կիրառումներ)
| ||||
| ||||
Նշանաբան՝ | ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Երևան | |||
Լեզու | Հայերեն | |||
Ազգություն | Հայեր | |||
Կրոն | Հայ առաքելական եկեղեցի | |||
Տոն | Մայիսի 28 | |||
Հիմն | Մեր Հայրենիք | |||
Արժույթ | Հայկական ռուբլի | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Խորհրդարանական հանրապետություն | |||
Պետության գլուխ | Վարչապետ | |||
Օրենսդրություն | Խորհրդարան | |||
Պատմություն | ||||
- Երևանում Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը | 1.08.1918 թ. | |||
- Հայ-վրացական կարճատև պատերազմը | 5-31.12.1918 թ. | |||
- Միացյալ և անկախ Հայաստանի հռչակումը | 28.05.1919 թ. | |||
- Հայաստանի խորհրդարանական առաջին և միակ ընտրությունները | 21-23.06.1919 թ. | |||
- Հայաստանի անկախության փաստացիորեն ճանաչումը Անտանտի Գերագույն խորհրդի կողմից | 19.01.1920 թ. | |||
- Ալեքսանդրապոլում Հայաստանի համալսարանի հանդիսավոր բացումը | 31.01.1920 թ. | |||
- Սևրի պայմանագրի ստորագրումը | 10.08.1920 թ. |
Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը[2], ինչպես նաև Ռուսական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվեց ԱժԴՀ-ի փլուզումից(1918 թվական մայիսի 26) 2 օր անց՝ մայիսի 28-ին։ Սույն օրը Հայոց Ազգային խորհուրդը Թիֆլիսում քննարկեց Հայաստանի անկախության հարցը և պատվիրակություն(Հ. Քաջազնունի, Ա. Խատիսյան, Մ. Պապաջանյան) ուղարկվեց Բաթում՝ Թուրքիայի հետ բանակցելու։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Ռուս-թուրքական համատեղ բազմամսյա ագրեսիայի հետևանքով Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ օկուպացվեցին բոլշեվիկների կողմից ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Այդ ամենը իր այսպես կոչված իրավական ձևակերպումը ստացավ և Լենին-Աթաթուրք ապօրինի 1921 թ․ մարտի 16–ի Ռուս–թուրքական եղբայրության Մոսկովյան պայմանագրով, որը սակայն, իր ստորագրման պահից սկսած մինչ այժմ հակասում է միջազգային իրավունքի նորմերին, և այդ իսկ պատճառով, որպես ապօրինի միջազգային պայմանագիր՝ գրանցված չէ ՄԱԿ–ի միջազգային պայմանագրերի ռեգիստրում։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով[3]։