Հայաստանի գավաթի եզրափակիչ 2017
From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի գավաթի եզրափակիչ 2017, Հայաստանի գավաթի 26-րդ եզրափակիչ և Հայաստանի gավաթի 2016-2017 եզրափակիչ խաղ։ Հանդիպումը կայացել է Երևանի «Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ»-ում 2017 թվականի մայիսի 24-ին, որին մասնակցել են «Շիրակ ֆուտբոլային ակումբ»-ն ու «Փյունիկ ֆուտբոլային ակումբ»-ը։
Արագ փաստեր Իրադարձություն, Մարզադաշտ ...
Իրադարձություն | 2016-17 Հայաստանի ֆուտբոլի գավաթ |
---|---|
Մարզադաշտ | Հանրապետական մարզադաշտ |
Հանդիսական | 2000 |
Փակել
Սա «Փյունիկ ֆուտբոլային ակումբ»-ի տասներկուերորդ ելույթն էր գավաթի եզրափակչում, առաջինը՝ 2015 թվականին «Միկա»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո, սկ «Շիրակ»-ի համար՝ յոթերերդը և առաջինը՝ 2013-ին «Փյունիկ»-ից կրած պարտությունից հետո։ Կիրիան Նվաբուեզեի երկու գոլերի և Վահան Բիչախչյանի մեկ գոլի շնորհիվ «Շիրակ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Փյունիկ»-ին[1]։