Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի Հանրապետության Կառավարություն (այլ կիրառումներ)

Ըստ Հայաստանի Սահմանադրության 146-րդ հոդվածի՝ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը։ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով։ Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների։

Ըստ Հայաստանի Սահմանադրության 147-րդ հոդվածի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:

Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ։

Որպես կառավարության ղեկավար՝ վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը[1]։

Կառուցվածք

Հայաստանի կառավարության գլխավոր շենք
Մանրամասն տեղեկատվություն Պաշտոն, Անուն, Ազգանուն ...
Պաշտոն Անուն, Ազգանուն Պատկեր Կուսակցություն Պաշտոնավարման սկիզբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան Քաղաքացիական պայմանագիր 2018 մայիսի 8
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյան անկուսակցական 2018 մայիսի 12
Տիգրան Խաչատրյան անկուսակցական 2022 դեկտեմբերի 19
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան Քաղաքացիական պայմանագիր 2021 նոյեմբերի 15
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան Քաղաքացիական պայմանագիր 2021 օգոստոսի 19
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյան անկուսակցական 2023 հունվարի 9
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան Քաղաքացիական պայմանագիր 2021 օգոստոսի 2
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյան Քաղաքացիական պայմանագիր 2021 դեկտեմբերի 10
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան Քաղաքացիական պայմանագիր 2024 մարտի 5
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյան Քաղաքացիական պայմանագիր 2021 օգոստոսի 2
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան անկուսակցական 2022 դեկտեմբերի 26
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան Քաղաքացիական պայմանագիր 2023 դեկտեմբերի 29
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան անկուսակցական 2022 դեկտեմբերի13
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյան Քաղաքացիական պայմանագիր 2022 դեկտեմբերի 20
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան Քաղաքացիական պայմանագիր 2021 հունվարի 18
Փակել

Հայաստանի վարչապետին ենթակա մարմիններ

Մանրամասն տեղեկատվություն Պաշտոն, Անուն ...
Փակել

Հայաստանի կառավարությանը ենթակա մարմիններ

Մանրամասն տեղեկատվություն Պաշտոն, Ղեկավար ...
Պաշտոն Ղեկավար Պաշտոնավարման սկիզբ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյան 2021 օգոստոսի 4
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյան 2018 մայիսի 21
ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյան 2019 դեկտեմբերի 5
Փակել

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.