Հայերը Ստավրոպոլի երկրամասում
From Wikipedia, the free encyclopedia
Հայերը Ստավրոպոլի երկրամասում, Ռուսաստանի երկրորդ մեծ հայկական համայնքը (Կրասնոդարի երկրամասից հետո)։
Ստավրոպոլի երկրամասի հայ համայնքը իր կազմավորումը սկսել է 11-14-րդ դարերում՝ հին հայկական թագավորության անկումից հետո[1]։ Սակայն Ստավրոպոլի հայերի հիմնական մասը Լեռնային Ղարաբաղից ներգաղթյալների հետնորդներ են, որոնք տեղափոխվել են Հյուսիսային Կովկաս հիմնականում 18-19-րդ դարերում։
Այսօր հայերը տարածաշրջանում երկրորդ ամենամեծ ազգն են՝ ռուսներից հետո։ 2014 թվականին Ստավրոպոլի երկրամասում եղել է 11 գործող հայկական եկեղեցի և կոմպակտ հայ բնակչություն ունեցող շատ շրջաններ։