Ծնվել է 1921 թվականի դեկտեմբերի 21-ին Քյոլնում կաթոլիկ աշխատավորի ընտանիքում։ 1924-1928 թվականներին սովորել է կաթոլիկական դպրոցում, հետագայում շարունակել է ուսումը տեղի գիմնազիայում։ Գիմնազիան ավարտելուց հետո մի տարի աշխատել է գրախանութում։ 1939-ին ընդունվել է Քյոլնի համալսարան, բայց արդեն աշնանը զորակոչվել է բանակ, որտեղ ծառայել է 1939-1945 թվականներին։ Պատերազմի ընթացքում կռվել է որպես հետևակ Ղրիմում և Ուկրաինայում։ 1942 թվականին ամուսնացել է Աննա Մարիա Չեխի հետ, որից ունեցել է երկու որդի։ 1945 թվականին հանձնվել է ամերիկացիներին, գերության ընթացքում աշխատել է որպես հյուսն։ Ամերիկյան գերությունից վերադառնալուց հետո սովորել է Քյոլնի համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
Գրել սկսել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1947 թվականին մտել է «47-ի խմբի» մեջ (գրական միավորում․ այդպես է կոչվում հիմնադրման թվականով)։ Առաջին նշանակալից գործը «Գնացքը գալիս է ժամանակին» վիպակն է (1949)։ Բյոլին համաշխարհային ճանաչում բերեցին «Որտե՜ղ էիր, Ադամ» (1951), «Ու չասաց ոչ մի բաո» (1953), «Անտերունչ տունը» (1954), «Վաղ տարիների հացը» (1955), «Բիլիարդ ինն անց կեսին» (1959), «Ծաղրածուի աչքերով» (1963), «Ինքնակամ բացակայություն» (1964), «Մի գործուղման վերջը» (1966), «Դոստոեսկին և Պետերբուրգը» (հեռուստատեսային ֆիլմի սցենար, 1967-1968 թվականներ), «Խմբանկար տիկնոջ հետ» (1971) գործերը։ Գրեթե բոլոր այս ստեղծագործություններում վերլուծված է հիտլերիզմի ոճիրների էությունը։ Բյոլի արձակի վրա զգալի է Ֆեոդոր Դոստոևսկու ազդեցությունը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն։ Բազմիցս այցելել է ԽՍՀՄ։ Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1972)։
Ստեղծագործել է Բագելում, Մյունխենում, Իտալիայում։ Ձգտելով հեռանալ իրականության պատկերումից՝ սկզբնական շրջանում նկարել է առասպելական ֆիգուրներով ռոմանտիկական բնանկարներ, հետագայում՝ ֆանտաստիկ տեսարաններ («Տրիտոն և ներեիդ», 1873-1874)՝ մտացածին սիմվոլիկան համադրելով մանրամասների նատուրալիստական վավերականությանը։ Ուշ շրջանի կոմպոզիցիաները («Մեռյալների կղզին», 1880) ազդել են գերմանական սիմվոլիզմի և յուգենդստիլի ձևավորմանը։
Սովետական շրջանում Հայնրիխ Բյոլի որոշ գրքեր թարգմանվել են ռուսերենից։ 1964 թվականին «Պատմվածքներ, XX դար» մատենաշարով լույս է տեսել «Իմ թանկ ոտքը» պատմվածքների ժողովածուն, ռուսերենից թարգմանել է՝ Ամալյա Ղուկասյանը։ Հաջորդիվ լույս են տեսել Բյոլին առավել հռչակ բերած վեպերը՝ «Անտերունչ տունը» (1965),«Ծաղրածուի աչքերով» (1968), «Բիլիարդ ինն անց կեսին» (1973)։ 2021-ին Երևանում գործող՝ «Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակը» հրատարակել է Բյոլի՝ «Մարդկայինի էսթետիկա» քաղաքական էսսեների ժողովածուն։ Գիրքը գերմաներենից թարգմանել է՝ Գայանե Գինոյանը։
Հայնրիխ Բյոլից մի շարք էսսեներ, պատմվածքներ (այդ թվում նաեւ՝ «Իռլանդական օրագիր» գրքից) թարգմանել է Թագուհի Հակոբյանը։ Այդ պատմվածքներն ու էսսեները հրապարակվել են «Գրանիշ», «Գրողուցավ» կայքերում, «Արտասահմանյան գրականություն» հանդեսում։
Aus der «Vorzeit». 1947
Die Botschaft. 1947 (Լուր, 1957)
Der Mann mit den Messern. 1948 (Մկարտներով մարդը, 1957)
So ein Rummel. 1948
Der Zug war pünktlich. 1949 (Գնացքը հասել է ժամանակին, 1971)
Mein teures Bein. 1950 (Իմ թանկագին ոտք, 1952)
Wanderer, kommst du nach Spa…. 1950
Die schwarzen Schafe. 1951 (Զզվելի ոչխարներ, 1964)
Wo warst du, Adam?. 1951 (Որտեղ էիր դու Ադամ, 1963)
Nicht nur zur Weihnachtszeit. 1952 (Ոչ միայն Սուրբ տննդյան պահին, 1959)
Die Waage der Baleks. 1952
Abenteuer eines Brotbeutels. 1953
Die Postkarte. 1953 (Փոստային բացիկ, 1956)
Und sagte kein einziges Wort. 1953 (Եվ չասաց ոչ մի բառ, 1957)
Haus ohne Hüter. 1954 (Տուն առանց տիրոջ, 1960)
Das Brot der frühen Jahre. 1955 (Հին օրերի հացը, 1958)
Der Lacher. 1955 (Ծիծաղ պարգևողը; 1957)
Zum Tee bei Dr. Borsig. 1955
Wie in schlechten Romanen. 1956 (Ինչպես վատ վեպերում, 1962)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 457)։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.