Հայ Յեղափոխական Դաշնակցություն
Հայկական քաղաքական կուսակցություն հիմնադրված 1890 թվականին / From Wikipedia, the free encyclopedia
Հայ Յեղափոխական Դաշնակցություն[Ն 1] (կրճատ՝ ՀՅԴ[Ն 2]), հայ ազգային սոցիալիստական կուսակցություն[1]։ Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի կողմից[2]։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում և սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ Ներկայացված է Հայաստանի, Արցախի, Վրաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Իրանի, Սիրիայի խորհրդարաններում (Հայաստանում, Արցախում և Լիբանանում խմբակցության մակարդակով[3][4])։
Արագ փաստեր Հայ Յեղափոխական Դաշնակցություն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Տեսակ ...
Հայ Յեղափոխական Դաշնակցություն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Հակոբ Տեր-Խաչատուրյան |
Հիմնադիր | Քրիստափոր Միքայելյան, Ստեփան Զորյան և Սիմոն Զավարյան |
Հիմնադրված | 1890 |
Գաղափարախոսություն | դեմոկրատական սոցիալիզմ, հայկական ազգայնականություն, ձախ ազգայնականություն, հակասովետիզմ, Միացյալ Հայաստան, Իրրեդենտիզմ և հեղափոխական սոցիալիզմ |
Քաղաքական հայացք | ձախ ուժեր |
Պաշտոնական գույն(եր) | կարմիր և դեղին |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Թերթ | Ամսագիր «Դրօշակ» Հեռուստաալիք «Երկիր Մեդիա» |
Ազգային պատկանելություն | Հայաստան դաշինք (Հայաստանում) Մարտի 8-ի դաշինք (Լիբանանում) |
Միջազգային պատկանելություն | Սոցիալիստական Ինտերնացիոնալ |
Հայաստանի Ազգային ժողով | 15 / 107 |
Լիբանանի խորհրդարան | 3 / 128 |
ԼՂՀ Ազգային ժողով | 3 / 33 |
Կայք | arfd.am |
Armenian Revolutionary Federation Վիքիպահեստում |
Փակել