Հանսի կղզի
From Wikipedia, the free encyclopedia
Հանսի կղզի (գրենլանդ․՝ Tartupaluk; դան․՝ Hans Ø; անգլ.՝ Hans Island) ոչ մեծ անմարդաբնակ կղզի՝ Քեննեդի նեղուցի կենտրոնում։ Կղզու երկարությունը 1290 մետր է, լայնությունը՝ 1199 մետր։ Զբաղեցնում է 1,3 կմ² տարածք։ Հանս կղզին ամենափոքրն է Քեննեդի նեղուցի երեք կղզիներից։ Նեղուցի լայնությունն այստեղ կազմում է 35 կիլոմետր, կղզին գտնվում է Կանադայի և Դանիայի ջրային տարածքներում։
Հանսի կղզի | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Դանիա[1] և Կանադա[2] |
Վարչատարածքային միավոր | Ավանաատա և Քիկիքտալուկ շրջան |
Երկարություն | 1,4 կմ |
Լայնություն | 1,1 կմ |
Մակերես | 1,3 |
Անվանված է | Hans Hendrik? և երիկամ |
Ըստ երևույթին, տասնչորսերորդ դարից սկսած՝ կղզին Ինուիտների որսորդական վայրերից մեկն է եղել։ Ըստ Գրենլանդիայի և Դանիայի կառավարությունների համաձայնության՝ Դանիան վերահսկում է արտաքին քաղաքականության որոշ ոլորտներ, ներառյալ՝ սահմանային վեճերը։ Ամենամոտ բնակեցված վայրը՝ Ալերտը (Կանադա), գտնվում է Հանս կղզուց 198 կմ հեռավորության վրա, Սիորապալուկ (Գրենլանդիա) - 349 կիլոմետրի վրա, Կաանաակ (Գրենլանդիա) ՝ 379 կիլոմետր հեռավորության վրա։