Հանս Քրիստիան Անդերսեն (դան․՝ Hans Christian Andersen ˈhanˀs ˈkʁæsdjan ˈɑnɐsn̩, ապրիլի 2, 1805(1805-04-02)[1][2][3][…], Օդենսե, Դանիա-Նորվեգական ունիա[4][5][2][…] - օգոստոսի 4, 1875(1875-08-04)[2][3][6][…], Rolighed, Կոպենհագեն, Դանիա), դանիացի գրող և բանաստեղծ, «Անճոռնի ճուտիկը», «Անագե տոկուն զինվորիկը», «Ստվեր», «Ձյունե թագուհին» և մեծերի ու մանուկների համար գրված այլ աշխարհահռչակ հեքիաթների հեղինակ։ Թեև գրել է բազմաթիվ վեպեր, թատերգություններ, բանաստեղծություններ, բայց համաշխարհային ճանաչման ու հռչակի է արժանացել առաջին հերթին իր հեքիաթների շնորհիվ, որոնք թարգմանվել են ավելի քան 125 լեզուներով[13]։ Նրա հեքիաթները ոգեշնչել են բազմաթիվ հեղինակների՝ ստեղծելու բալետներ, թատերական երկեր, անիմացիոն և գեղարվեստական կինոնկարներ[14]։ Կոպենհագենի ամենաընդարձակ ու բանուկ հրապարակներից մեկը կոչվել է Հանս Քրիստիան Անդերսենի անունով[15]։
Արագ փաստեր Հանս Քրիստիան ԱնդերսենHans Christian Andersen, Ծննդյան անուն ...
Հանս Քրիստիան Անդերսեն Hans Christian Andersen |
---|
|
Ծննդյան անուն | դան․՝ Hans Christian Andersen |
---|
Ծնվել է | ապրիլի 2, 1805(1805-04-02)[1][2][3][…] |
---|
Ծննդավայր | Օդենսե, Դանիա-Նորվեգական ունիա[4][5][2][…] |
---|
Վախճանվել է | օգոստոսի 4, 1875(1875-08-04)[2][3][6][…] (70 տարեկան) |
---|
Վախճանի վայր | Rolighed, Կոպենհագեն, Դանիա |
---|
Գերեզման | Ասիստենս գերեզմանատուն և Tomb of Hans Christian Andersen |
---|
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, վիպասան, մանկագիր, ինքնակենսագիր, դրամատուրգ, լրագրող, ճանապարհորդ և cut-paper artist |
---|
Լեզու | դանիերեն |
---|
Քաղաքացիություն | Դանիա[7][8][9][…] և Դանիա-Նորվեգական ունիա |
---|
Կրթություն | Slagelse Gymnasium? (1826) և Կոպենհագենի համալսարան |
---|
Ժանրեր | մանկական գրականություն, Ճանապարհորդական գրականություն |
---|
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
---|
Ուշագրավ աշխատանքներ | The Improvisatore?, Իմ կյանքի հեքիաթը, Անճոռնի ճուտիկը, Մատնաչափիկ, Ձյունե թագուհին, Անագե տոկուն զինվորիկը, Լուցկիներով աղջիկը, Ջրահարսը, Թագավորի նոր զգեստը, Արքայադուստրը սիսեռահատիկի վրա, Օլե Լուկոյե, Սառցե օրիորդ (հեքիաթ), Խոզարածը և Հրահանը |
---|
Ստեղծագործությունների ցանկ | Հանս Քրիստիան Անդերսենի մատենագրություն |
---|
Պարգևներ | |
---|
|
|
Hans Christian Andersen Վիքիպահեստում |
Փակել