From Wikipedia, the free encyclopedia
Հաշվապահություն, տնտեսվարող սուբյեկտի կառուցվածքային ստորաբաժանում, որը նախատեսված է իր գույքի և պարտավորությունների վերաբերյալ տվյալներ ներկայացնել։ Հաշվապահությունը իրականացվում է փաստաթղթային և կառուցվածքային տնտեսական տեղեկատվության աղբյուր, որը անհրաժեշտ է ստույգ որոշումներ կայացնելու համար, որպեսզի ապահովի արդյունավետ կառավարում։
Հաշվապահության գլխավոր գործառույթը (հաշվապահության համար տրված խնդիրը) բիզնեսի գործունեության վերաբերյալ ամբողջական և հուսալի տեղեկատվություն ներկայացնելն է։ Նման տեղեկատվությունը հիմնականում օգտագործվում է երկու նպատակներով՝
Հաշվապահություն 1. Հաշվապահական հաշվառման իրականացում։ 2. Հիմնարկ-ձեռնարկությունների կառուցվածքային ինքնուրույն ստորաբաժանում, որն իրականացնում է հաշվապահական հաշվառումը, ֆինանսական ու նախահաշվային կարգապահության պահպանման հսկողությունը, կազմում հաշվապահական հաշվեկշիռ և հաշվետվություն։ Հաշվապահությունը ղեկավարում է գլխավոր հաշվապահը։ Խոշոր ձեռնարկություններում այն բաժանվում է հաշվառման առանձին բնագավառներ վարող խմբերի (նյութերի, արտադրության ծախսերի հաշվառման, ինքնարժեքի կալկուլյացիայի ևն)։ Հաշվապահության աշխատանքն իրականացվում է հիմնարկի պետի հաստատած գրաֆիկով։ Նախարարություններում և գերատեսչություններում գործում են կենտրոնական հաշվապահություններ, որոնք վարում են հաշվառման և հաշվետվության ամբողջ աշխատանքը։ Որպես կարգ, կենտրոնական հաշվապահությունը ստորաբաժանվում է խմբերի (հաշվառման, հաշվետվության և այլն)։ Ստեղծված են հաշվային աշխատանքների ոչ մեծ ծավալ ունեցող համասեռ ձեռնարկությունների և տնտեսական կազմակերպությունների կենտրոնացված հաշվապահություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 239)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.