Հասարակած
From Wikipedia, the free encyclopedia
Հասարակած, Երկրի մակերևույթի հետ այն հարթության հատման երևակայական գիծը, որը ուղղահայաց է նրա պտույտի առանցքին և անցնում է Երկրի կենտրոնով։ Նրա երկարությունը մոտավորապես հավասար է 40075,696 կմ։ Հասարակածը բաժանում է երկրագունդը Հյուսիսային և Հարավային կիսագնդերի և ծառայում է որպես աշխարհագրական լայնությունը հաշվելու սկիզբ։
«Հասարակած» բառը գործածվում է նաև ավելի ընդհանուր նշանակությամբ՝ երկրաչափական մարմնի համար (եռաչափ երկրաչափական մարմին), որը միաժամանակ ունի սիմետրիայի առանցք և նրան ուղղահայաց սիմետրիայի հարթություն, հասարակածը այդ սիմետրիայի հարթության հատման գիծն է տվյալ մարմնի մակերևույթի հետ - օրինակ, սֆերայի հասարակածը, կամ աստղի կամ մոլորակի մագնիսական հասարակած։