Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա
From Wikipedia, the free encyclopedia
Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա (անգլ.՝ Association of South East Asian Nations-ASEAN), ռեգիոնալ կազմակերպություն, որի կազմի մեջ մտնում են Թաիլանդը, Ինդոնեզիան, Մալայզիան, Սինգապուրը, Ֆիլիպինները։ Ստեղծվել է 1967 թվականին։ Հռչակել է մասնակից երկրների տնտեսական, սոցիալական ու մշակութային համագործակցության զարգացումը, երկրագնդի այդ շրջանում «խաղաղության և կայունության» հաստատումը։ Ղեկավար մարմիններն են՝ արտաքին գործ, մինիստրների ամենամյա նստաշրջանը, նստաշրշանների միշև՝ Մշտական կոմիտեն։ Բացի այդ, գործում են 11 ճյուղային կոմիտեներ։ «Ընդհանուր շուկայի» երկրների և ասոցիացիայի մասնակից երկրների միշև առևտուրն ընդլայնելու նպատակով ստեղծվել է կազմակերպության ժնևյան կոմիտե։ ԱՍԵԱՆ-ի գործունեության վրա ազդում է այն հանգամանքը, որ նրա անդամների մեծ մասը կապված է Հարավ-Արևելյան Ասիայի պրոիմպերիալիստական խմբավորումների հետ։
Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա | |
---|---|
Տեսակ | աշխարհաքաղաքական խումբ |
Հապավում | ASEAN, အာစီယံ, АСЕАН, アセアン, 东盟, 東協, 亚细安, 東盟, 東盟, 東盟, אסיאן, 아세안, ANASE[1], АСЕАН, ΕΧΝΑ, آسهآن, أسيان, ஆசியான், ఆసియాన్, آسیان, អាស៊ាន, ອາຊຽນ, ආසියාන්, ਆਸੀਆਨ, АСЕАН, АСЕАН և ANASO |
Հիմնադրված | օգոստոսի 8, 1967[2] |
Գլխադասային գրասենյակ | South Jakarta City, Ջակարտա, Ինդոնեզիա |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն, բիրմաներեն, չինարեն, ֆիլիպիներեն, ինդոնեզերեն, կհմերերեն, լաոսերեն, Malaysian Malay?, թամիլերեն, թայերեն և վիետնամերեն |
Կամավորներ | 10[3] |
Հիմնադիր | Ինդոնեզիա, Մալայզիա, Ֆիլիպիններ, Սինգապուր և Թաիլանդ |
Պարգևներ | |
Կայք | asean.org(անգլ.) |