![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/af/Gold_bullion_bars.jpg/640px-Gold_bullion_bars.jpg&w=640&q=50)
Հարստություն
From Wikipedia, the free encyclopedia
Հարստություն, մարդու կամ հասարակության ոչ նյութական և նյութական արժեքների առատությունը (ինչպիսիք են փողը, արտադրության միջոցները, անշարժ գույքը կամ անձնական գույքը), որը գերազանցում է մարդու կենսական պահանջմունքները (ունևորություն[1]):
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/af/Gold_bullion_bars.jpg/640px-Gold_bullion_bars.jpg)
Հարստությունը ներառում է նաև առողջապահության, կրթության և մշակույթի հասանելիություն։ Սոցիոլոգիայում մարդը համարվում է հարուստ, եթե նա էական արժեքների է տիրապետում հասարակության այլ անդամների նկատմամբ։ Տնտեսության մեջ հարստությունը սահմանվում է որպես ժամանակի ընթացքում ակտիվների և պասիվների միջև տարբերություն։ Կրոնական և փիլիսոփայական իմաստով նշանակում է ոգու և բարոյական հատկությունների հարստություն։ Հարստության հակառակն աղքատությունն է։ Անգլերենում հարստությունը, նյութական և ֆինանսական արժեքների տիրապետման իմաստով թարգմանվում է որպես բարեկեցություն (անգլ.` Wealth[2]), հարստությունը հասարակության մյուս անդամների նկատմամբ ծայրահեղ գերազանցության իմաստով, որպես հենց հարստություն (անգլ.` Richness): Երկրները, որոնք հարստության մեջ զգալիորեն գերազանցում են այլ երկրներին, սովորաբար կոչվում են զարգացած։