ֆրանսիացի երգչուհի From Wikipedia, the free encyclopedia
Էլեն Սեգարա (ֆր.՝ Hélène Ségara, 1971, փետրվարի 26, Սի-Ֆուր-Լե-Պլաժ, Վան արվարձան, Ֆրանսիա), կամ Հելեն Սեգարա ֆրանսիացի երգչուհի, երգահան, ով հայտնի է «Փարիզի Աստվածամոր տաճարը» (Notre-Dame de Paris) երաժշտական դրամայում մարմնավորած Էսմերալդայի դերով, «Անաստասիա» մուլտֆիլմում կատարել է "Loin du froid de decembre" երգը։
Էլեն Սեգարա | |
---|---|
Բնօրինակ անուն | Hélène Aurore Alice Rizzo |
Ի ծնե անուն | Էլեն Սեգարա |
Նաև հայտնի է որպես | Hélène Ségara |
Ծնվել է | փետրվարի 26, 1971 (53 տարեկան) Սիս Ֆուր լե Պլաժ, Ֆրանսիա |
Երկիր | Ֆրանսիա |
Ժանրեր | փոփ, variety? և բալլադ |
Մասնագիտություն | երգչուհի, երգահան |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1985 թվականից |
Լեյբլ | East West Records, Warner Music France, Մերկուրի Ռեքորդս, Universal Music Group և Sony Music Entertainment |
Պարգևներ | |
Կայք | helene-segara.fr |
Ստորագրություն | |
Hélène Ségara Վիքիպահեստում |
Էլեն Սեգարան ծնվել է 1971 թվականին, Ֆրանսիայի հարավ-արևելքի Վար արվարձանի Սի-Ֆուր-Լե-Պլաժ բնակավայրում։ Հայրը՝ Բերնար Ռիցցոն, իտալացի է, մայրը՝ Թերեզա Գասպարյանը՝ հայուհի։ Հելենի հայազգի տատիկը Մուշից փախել և ապաստան է գտել Ֆրանսիայի մանկատներից մեկում։ Աղջկա դաստիարակությամբ հիմնականում զբաղվել են հայազգի տատիկը և պապիկը։ 11 տարեկան հասակում կատարել է L'amour en heritage (Սիրո ժառանգություն) երգը և ստացել առաջին մրցանակը։ 15 տարեկանում թողել է ուսումը և շարունակել երգել ֆրանսիական ակումբներում, ռեստորաններում։
1993 թվականին թողարկել է առաջին «Լոին» ալբոմը, որը հաջողություն չի ունեցել։ 1996 թվականին որդու՝ Ռաֆայելի հետ տեղափոխվել է Փարիզ, որտեղ ծանոթացել է պրոդյուսեր Օրլանդո Ջիլիոտտիի հետ (երգչուհի Դալիդայի եղբայրը), ով դարձել է նրա պրոդյուսերը։ Նոր «Je vous aime adieu» սինգլը նրան հաջողություն է բերել և արժանացրել մի շարք մրցանակների։ Այդ և մի քանի այլ երգեր տեղ են գտել նրա «Ապակե սիրտ» (1999) ալբոմում, որի երգերից մեկում հանդես է եկել Անդրեա Բոչելլիի հետ։ Ձայներիզը վաճառվել է ավելի քան 600.000 օրինակով։ 1997 թվականին նրան մեծ հաջողություն և փառք է բերել Էսմերալդայի դերը «Փարիզի աստվածամոր տաճարը» մյուզիքլում, որից հետո երգել է «Անաստասիա» մուլտֆիլմի երգը։ 1999 թվականին ստիպված է եղել լքել մյուզիքլը՝ Քվեբեկում շրջագայության ընթացքում ձայնի կորուստի պատճառով։
Ձայնի վերականգնումից հետո, թողարկել է ավելի քան 10 ձայնասկավառակ և շուրջ 25 սինգլ։ 2000 թվականին Սեգարան արժանացել է Victoires de la Musique «Տարվա արտիստ» և NRJ «Տարվա ֆրանսալեզու բացահայտում» մրցանակների։
Նրա երգերը տարբեր տարիների գլխավորել են Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի երաժշտական հիթ-շքերթները։ 2011 թվականին ձայնագրել է հայկական «Դլե յաման» երգը, չնայած չի տիրապետում հայերենին[1]։ Quand l'éternité ալբոմը թողարկվել է 2006 թվականին։ Ալբոմը իր ոճով տարբերվում է մյուսներից ռոք երաժշտությամբ Սեգարայի խոսքերով։ Թողարկվելուց հետո վաճառվել է ալբոմի 200 000 օրինակ։ 2014 թվականին «Իլ Դիվո» քառյակի հետ «Կատուներ» մյուզիքլում կատարել է «Հիշողություն» երգը։
18 տարեկանում լույս աշխարհ է բերել որդուն՝ Ռաֆայելին։ 2003 թվականին ամուսնացել է երաժիշտ Մատյո Լյոկայի հետ, ով նրա մյուս երկու զավակների Մաթիոյի (ծնված՝ 2003) և Մայայի (հոկտեմբեր, 2004) հայրն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.