Հեյկի Նաբի
From Wikipedia, the free encyclopedia
Հեյկի Նաբի (էստ․՝ Heiki Nabi, հունիսի 6, 1985(1985-06-06)[1], Կեռդլա, Էստոնիա), էստոնացի ըմբիշ, հանդես է գալիս Հունահռոմեական ոճում։ 7 անգամ կարողացել է դառնալ Էստոնիայի չեմպիոն (2005 թ., 2006 թ., 2007 թ., 2009 թ., 2010 թ., 2011 թ., 2012 թ.)։ Աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր է, 2 անգամ նվաճել է Աշխարհի ուսանողական առաջնության բրոնզե մեդալը։ 2012 թ. Լոնդոնում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ կարողացել է նվաճել արծաթե մեդալ։ Հանդես է գալիս մինչև 120 կգ քաշային կարգում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Հեյկի Նաբի Heiki Nabi, Ընդհանուր տեղեկություններ ...
Հեյկի Նաբի Heiki Nabi | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Իրական քաշ | 111 կգ |
Իրական հասակ | 192.5 սմ |
Ծննդյան թվական | հունիսի 6, 1985 |
Ծննդավայր | Կեռդլա, Էստոնիա |
Փակել
2006 թ. Նաբին ճանաչվել է Էստոնիայի լավագույն մարզիկ։ 2011 թ. մայիսի 28-ին ծնվեց նրա և կնոջ՝ Էգլեի աղջիկը՝ Ռենատան։