From Wikipedia, the free encyclopedia
Հերակլեոնաս (հուն․՝ Κωνσταντῖνος Ἡράκλειος, Kōnstantînos Hērákleios; 626–642), առավել հայտնի Հերակլոնաս (Heraklonas կամ Հերակլեոնաս (հունարեն՝ Ἡρακλ[ε]ωνᾶς), հազվադեպ՝ նաև Հերակլիուս II[1] անուններով), Բյուզանդական կայսրության կայսր։ Կառավարել է 641 թվականին։ Գահընկեց է արվել ապստամբության հետևանքով։
Հերակլեոնաս | |
---|---|
Բյուզանդական կայսրության կայսր | |
Իշխանություն | 641 |
Հունարեն | Ηράκλειος Β′ |
Լատիներեն | Heraclius II կամ Heraclonas |
Ծնվել է՝ | 618 |
Ծննդավայր | Լազիկե |
Մահացել է՝ | 641 |
Վախճանի վայր | Հռոդոս, Օսմանյան կայսրություն |
Երկիր | Բյուզանդական կայսրություն |
Ազգություն | հայ |
Հարստություն | Հերակլիոսներ |
Նախորդ | Հերակլիոս Ա |
Հաջորդող | Հերակլիոս-Կոստանդին Գ |
Տոհմ | Բյուզանդիան Հերակլիոսների օրոք |
կայսր | |
Հայր | Հերակլիոս Ա |
Մայր | Martina? |
Հավատք | Ուղղափառություն |
Հերակլեոնասը Հերակլիուս I-ի և վերջինիս զարմուհի Մարտինայի որդին էր։ Հայրը կտակում գրել էր, որ իր մահից հետո երկու որդիները՝ Հերակլեոնասն ու Կոնստանտին III-ը, համատեղ որոշում պիտի կայացնեն գահակալության վերաբերյալ։ Ընդ որում՝ կինը՝ Մարտինան էլ պիտի պահպանի ազդեցությունն արքունիքում և կոչվի արքայամայր ու կայսրուհի[2]։ Հերակլիուս I-ը 641 թվականի փետրվարին մահացել է, և նրա երկու որդիները համատեղ կայսրեր են հռչակվել առանց որևէ միջադեպի։ Երկու-երեք ամիս անց Կոնստանտինը մահացել է տուբերկուլյոզից, և Հերակլեոնաս-ը դարձել է միանձնյա կայսր՝ մոր խնամակալության ներքո, քանի որ դեռ պատանի էր։ Դրանից վեց ամիս անց նրան գահընկեց է արել հայկական ծագում ունեցող զորավար Վալենտինուսը, ով գահին հաստատել է Կոնստանտին III-ի որդուն՝ Կոնստանտ II-ին, իսկ Հերակլեոնասի քիթը կտրել է տվել և աքսորել Ռոդոս, որտեղ էլ վերջինս կարճ ժամանակ անց մահացել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.