Հերոդիանոս
From Wikipedia, the free encyclopedia
Հերոդիանոս (հուն․՝ Ἡρωδιανός, լատին․՝ Herodianus, մոտ 170, Հռոմեական կայսրություն - մոտ 250), հույն պատմիչ, Կայսրության պատմությունը Մարկոս Ավրելիոսի վախճանից հետո (հունարեն՝ τῆς μετὰ Μάρκον βασιλείας ἱστορία) 8 գրքից բաղկացած պատմական երկի հեղինակ։ Երկում նկարագրվում են մ.թ. 180 - 238 թթ. պատմական անցքերը։ Այն կարևոր աղբյուր է նշված ժամանակաշրջանի պատմության ուսումնասիրության համար։
Արագ փաստեր Հերոդիանոսհին հունարեն՝ Ἡρωδιανόςլատին․՝ Herodianus, Ծնվել է ...
Հերոդիանոս հին հունարեն՝ Ἡρωδιανός լատին․՝ Herodianus | |
---|---|
Ծնվել է | մոտ 170 Հռոմեական կայսրություն |
Մահացել է | մոտ 250 |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | պատմաբան և գրող |
Տիրապետում է լեզուներին | հին հունարեն[1] |
Herodianus Վիքիպահեստում |
Փակել
Ուսումնասիրողներից ոմանք ենթադրում են, որ Հերոդիանոսը կարող է լիներ սիրիացի (թերևս անտիոքցի), ով տևական ժամանակ ապրել է Հռոմում և գունեղ ոճով գրի առել իր կենդանության օրոք տեղի ունեցած պատմական դեպքերն ու իրադարձությունները[2][3][4][5]։