Հերսե (արբանյակ)
From Wikipedia, the free encyclopedia
Հերսե (հուն․՝ Ἕρση), Յուպիտերի անկանոն բնական արբանյակներից է, ունի հակադարձ շարժում։ Հայտնաբերվել է աստղագետների խմբի կողմից, որը ղեկավարում էր Բրետ Գլեդմանը, հայտնաբերման մասին հայտնվել է 2003 թվականին, սկզբում արբանյակը ստացել է S/2003 J 17 ժամանակավոր անվանումը[1][3]։
Հերսե (Յուպիտեր L) Herse | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 27 փետրվար 2003[1] թ. (Բրետ Գլեդմանի կողմից) |
Բացարձակ մեծություն (H) | 23,4[2] |
Հեռավորությունը Յուպիտեր | 23 097 000 կմ[2] |
Ուղեծրային տվյալներ | |
Էքսցենտրիսիտետ | 0,200[2] |
Սիդերիկ պարբերություն | 715,4 օր[2] |
Թեքվածություն | 164,2° (խավարածրի հարթության նկատմամբ) 161° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)[2] |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | ~1 կմ (ենթադրված) |
Զանգված | ~1,5×1013 կգ |
Միջին խտություն | 2,6 գ/սմ3 (ենթադրված) |
Ալբեդո | 0,04 (ենթադրություն) |
Մթնոլորտային տվյալներ |
Հերսեն ունի մոտ 2 կմ տրամագիծ, և պտտվում է Յուպիտերի շուրջ միջինում 23 097 000 միլիոն կմ հեռավորության վրա, 715,4 օրվա ընթացքում[1][2]։ Արբանյակի ուղեծրի թեքումը կազմում է 164,2° խավարածրի հարթության նկատմամբ (161° Յուպիտերի հասարակածի նկատմամբ), իսկ էքսցենտրիսիտետը 0,200 է[1][2]։
Հերսեն պատկանում է Կարմեի խմբին, որի արբանյակները ունեն հակադարձ շարժում, հեռավորությունը մոլորակից ընկնում է 23 - 24 գիգամետր միջակայքում, իսկ ուղեծրի թեքումը մոտ 165° է։
Արբանյակի անունը տրվել է 2002 թվականի հոկտեմբերին, այն անվանվել է Հունական դիցաբանության ցողի աստվածուհի Հերսեի անունով, ով Զևսի և Սելենեի դուստրն էր[4]։ 2019 թվականին նույն դիցաբանական կերպարի անունով է անվանվել նաև Յուպիտերի LXXI - Հերսա արբանյակը[5]։