Հինձք
From Wikipedia, the free encyclopedia
Հինձք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք։ Մտնում էր Վերին Բասենի կազմի մեջ։
Գյուղ | ||
---|---|---|
Հինձք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթԷրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բասենի գավառակ | |
Այլ անվանումներ | Գինս, Խինծ, Խինծք, Խինձ, Կարմիր վանք, Հինծիկ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Գինս, Խինծ, Խինծք, Խինձ, Խինձք, Խինցիկ, Կարմիր վանք, Հինծ, Հինծի, Հինծիկ, Հինծք, Հինձ, Հինձի, Հինոք, Հինս, Հինց, Հինցիկ, Հնծուկ, Հնձուկ, Հնձուկ գեղ, Հնձուց գյուղ։
Հայաբնակ և մարդաշատ գյուղ էր։ Գյուղի բնակիչները տարբեր ժամանակներում գաղթել են Կովկաս։ 1830-ականներին բավական թվով հայեր գաղթել և բնակություն են հաստատել Ախալցխայի գավառի Սխվիլիս ու Սազել գյուղերում։ Հինձքի հայ բնակչությունը տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։
1915 թվականին ուներ 200 տուն՝ 1300 հայ բնակչով։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու գյուղատնտեսությունն էր։ Մասնակի զբաղվում էին նաև առևտրով և արհեստներով։
Հինձքն ուներ 2 եկեղեցի։ Գյուղի շրջակայքում կային զանազան հնություններ։ Գյուղից 3-3.5 կմ հեռու գտնվում էր հայտնի Հնձուց վանքը։
Գյուղն ուներ տղաների նախակրթարան։
Հինձքում է ծնվել տաղերգու Կարապետ Հնձեցին (1736-1790)[2]։
- «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 415
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն