From Wikipedia, the free encyclopedia
Հիրոսի Ամանո (ճապ.՝ 天野 浩, սեպտեմբերի 11, 1960[1][2][3], Համամացու, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի ճարտարագետ և ֆիզիկոս, աշխատել է Նագոյայի համալսարանում[8], որպես պրոֆեսոր։ 2014 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է լուսատու դիոդների ստեղծման համար, որոնք դարձել են արդյունավետ լույսի աղբյուր[9]։ 1989 թվականին առաջին անգամ ստեղծել է լուսադիոդ, որը արձակում էր երկնագույն լույս և հիմնված էր գալիումի նիտրիդի վրա։
Հիրոսի Ամանո 天野 浩 | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1960[1][2][3] (63 տարեկան) Համամացու, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս և ճարտարագետ |
Հաստատություն(ներ) | Նագոյայի համալսարան[4], Meijo University?[4], Նագոյայի համալսարան[4] և Meijo University?[4] |
Գործունեության ոլորտ | ֆիզիկոս |
Ալմա մատեր | Նագոյայի համալսարան (1988)[4], Shizuoka Prefectural Hamamatsu Nishi High School? և Hamamatsu City Shijimizuka Junior High School? |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ճապոներեն |
Գիտական ղեկավար | Իսամու Ակասակի[5] |
Պարգևներ | |
Hiroshi Amano Վիքիպահեստում |
Ավարտել է Նագոյայի համալսարանը 1983 թվականին, գիտությունների մագիստրոսի կոչում ստացել է 1985 թվականին, իսկ դոկտորական աստիճանը ստացել է 1989 թվականին։ Դասավանդել է Նագոյայի համալսարանում սկսած 1992 թվականից։ Ավելի ուշ, սկսեց դասավանդել Մեյդզյո համալսարանում, որտեղ դարձավ դոցենտ 1998 թվականին, իսկ 2002 թվականին դարձավ պրոֆեսոր։ 2010 թվականին վերադարձավ Նագոյայի համալսարան պրոֆեորի պաշտոնին։
2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[10][11][12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.