From Wikipedia, the free encyclopedia
Հիփ հոփ (անգլ.՝ Hip hop[1]), երաժշտական ժանր, որը սկիզբ է առել 1970-ականների սկզբին աֆրոամերիկացիների և կարիբյան ներգաղթյալների կողմից Նյու Յորքի Բրոնքս թաղամասում։ Հիփ-հոփ երաժշտությունը ծագել է որպես թմրամիջոցների և բռնության դեմ պայքարող ժանր, որը բաղկացած է ոճավորված ռիթմիկ երաժշտությունից (սովորաբար կառուցված է թմբուկի հարվածների շուրջ), որը հաճախ ուղեկցվում է բանաստեղծական խոսքի ռիթմիկ մատուցմամբ (ռեփով)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հիփ հոփ Hip hop | |
---|---|
Ոճային հիմքեր | ֆանկ, դիսքո, սոուլ, ռեգգի, բլյուզ, ջազ |
Ծագման ժամանակ | 1970-ականներ, Նյու Յորք, Բրոնքս |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Հատուկ գործիքներ | վինիլային նվագարկիչներ, սինթեզ, դրամ մեքենա, սեմպլեր, հարվածային գործիքներ, կիթառ, բաս կիթառ, դաշնամուր |
Ճանաչում | սկսած 1980-ական թվականներից |
Ենթաժանրեր | |
բում բեփ, ջի-ֆանկ, գանգստերական ռեփ, ջազ ռեփ, այլընտրանքային հիփ հոփ, հարդքոր ռեփ, թրեփ, մամբլ ռեփ և այլն |
Հիփ (Hip) բառը օգտագործվում էր աֆրոամերիկյան բարբառում դեռ 1898 թվականին և նշանակում էր մարդու մարմնի շարժունակ մասերը, իսկ Հոփ (Hop) բառը՝ սեփական շարժումը։ «hip hop!» արտահայտությունը նաև նշանակում է խելացի շարժում։
Հիփ-հոփը որպես երաժշտական ժանր և մշակույթ ի հայտ եկավ 1970-ականներին, երբ թաղային երեկույթները սկսեցին ավելի տարածված լինել Նյու Յորքում, հատկապես Բրոնքսում ապրող աֆրոամերիկացի երիտասարդների շրջանում։
1980-ականներին հիփ հոփը որպես երաժշտական ինքնուրույն ժանր սկսեց զարգանալ և տարածվել ամբողջ աշխարհում։
Այդ ընթացքում հանրաճանաչություն ձեռք բերեց հիփ հոփի գանգստերական ռեփ (անգլ.՝ gangsta rap) ենթաժանրը, որը կենտրոնացած էր աֆրոամերիկացիների հանդեպ ռասայական հալածանքների, աղքատության և վատ կենսապայմանների վրա։
1990-ականների սկզբին և կեսերին ԱՄՆ արևմտյան ափի հիփ հոփում (անգլ.՝ West Coast hip hop) գերակշռում էր ջի-ֆանկը (անգլ.՝ g-funk), մինչդեռ արևելյան ափի հիփ հոփում (անգլ.՝ East Coast hip hop) գերակշռում էին ջազ ռեփը (անգլ.՝ jazz rap), այլընտրանքային հիփ հոփը (անգլ.՝ alternative hip hop) և հարդքոր ռեփը (անգլ.՝ hardcore rap)։
Հիփ-հոփ երաժշտության ժողովրդականությունը շարունակվեց մինչև 1990-ականների վերջը և 2000-ականների կեսերը, և հիփ-հոփը ազդեց երաժշտության այլ ժանրերի վրա, ինչպիսիք են նեո-սոուլը, նյու մետալը և R&B-ն։
2000-ականների վերջին և 2010-ականների սկզբին, ռեփերները կարողացան հանրաճանաչություն ձեռք բերել առցանց երաժշտության տարածման մեթոդների միջոցով, ինչպիսիք են սոցիալական ցանցերը և բլոգերը, իսկ հիմնական հիփ-հոփը ավելի մեղեդային, զգայուն ուղղություն ձեռք բերեց։
Թրեփ (անգլ.՝ trap) և մամբլ ռեփ (անգլ.՝ mumble rap) ենթաժանրերը դարձան հիփ-հոփի ամենատարածված ձևերը 2010-ականների կեսերից մինչև վերջ և 2020-ականների սկզբին։
Հայաստանում հիփ հոփի հիմնադիր է համարվում՝ Միշոն (Միքայել Աբրահամյան)։ Միշոն հետաքրքրվում էր հիփ հոփով դեռ դպրոցական տարիներին։ 14 տարեկանից գրում էր բանաստեղծություններ։ 2000 թվականին մանկության ընկերներ Յոժի, Համոյի և իր զարմիկ Սաշի հետ Միշոն ստեղծե է «Selected from...» խումբը, որտեղ էլ առաջին անգամ գրել է հիփ հոփ ժանրի երգ հայերենով։ Նրանք գրում էին երգեր հայերեն և ռուսերեն լեզուներով։ Մեկ տարի անց առանց տեսանելի պատճառների խումբը դադարեցրել է գործունեությունը[2]։
2001 թվականին Միշոն ծանոթացել է ՀՏ Հայկոյի (Հայկ Մարգարյան) հետ։ Երկու տարի հետո հրապարակվել է նրանց առաջին երգը՝ «Հայ տղեն տղայա» (իրենց խմբի անունով՝ «Հայ Տղեք»)։ Դա առաջին հիփ հոփ խումբն էր Հայաստանում։ «Հայ Տղեքը» պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը 2008 թվականին։ Նույն թվականին Միշոն հիմնադրել է նոր խումբ՝ «Հայ Թիմ» անունով[3]։
2007 թվականին Միշոն սկսել է սոլո գործունեություն՝ նույն տարում թողարկված «Էկա, տեսա, ...ի» ալբոմով։ Նա հանդես է եկել որպես լուրջ քնարերգու, որը բարձրաձայնում էր իր երկրի սոցիալական խնդիրները և արգելքները։ Նրա աշխատանքն աչքի էր ընկնում ոչ միայն Հայաստանում հիփ հոփը տարածելով, այլև ստեղծագործությունների քաղաքական, քնարական բովանդակությամբ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.