Հմայակ Հախնազարյան
From Wikipedia, the free encyclopedia
Հմայակ Նիկողոսի Հախնազարյան (նոյեմբերի 13, 1898(1898-11-13)[1], Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 7, 1987(1987-06-07)[2], Մոսկվա, ԽՍՀՄ), ինժեներական զորքերի գեներալ-մայոր (1944)։ Ավարտել է Լենինգրադի Ֆ. Ձերժինսկու անվ. ռազմատեխնիկական ակադեմիան (1930)։ 1918 թվականին կամավոր կռվել է հայ-թուրքական ռազմաճակատում (Իգդիր, Սարդարապատ)։ 1931-1938 թվականներին աշխատել է կարմիր բանակի հրետանային գլխավոր վարչությունում։ 1939 թվականին եղել է ԳՀԻ գլխավոր կոնստրուկտորի տեղակալ։ 1944 թվականի փետրվարից՝ գլխավոր կոնստրուկտոր։ Հետպատերազմյան տարիներին (մինչև 1954 թվականը) շարունակել է աշխատանքը ռազմական տեխնիկայի կատարելագործման բնագավառում։ Զորացրվել է 1954-ին։
Հմայակ Հախնազարյան | |
---|---|
նոյեմբերի 13, 1898(1898-11-13)[1] - հունիսի 7, 1987(1987-06-07)[2] (88 տարեկան) | |
Ծննդավայր | Նախիջևան, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կոչում | գեներալ-մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտեր, Թուրք-հայկական պատերազմ (1920) և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Պետրոս Մեծի անվան ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի ռազմական ակադեմիա (1930)[1] |
Պարգևներ |
Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, ՀՍՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։