Նահանգ ՀԱՀ-ում From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսարևմտյան նահանգ (անգլ.՝ North West, աֆրիկաանս՝ Noordwes, կոսա՝ Nyakatho-Ntshonalanga, տսվանա՝ Bokone Bophirima), Հարավաֆրիկյան Հանրապետության մեծությամբ վեցերորդ նահանգն է։ Հյուսիսում սահմանակցում է Բոտսվանային, արևմուտքում Հյուսիսային Կապին, հարավում Ֆրի Սթեյթին, հարավարևմուտքում Գաուտենգի, արևմուտքում Լիմպոպոյի։ Ստեղծվել է 1994 թվականին՝ վարչական ռեֆորմից հետո։ Նահանգի վարչական կենտրոնն է համարվում Մաֆիկենգը։ Ամենախոշոր քաղաքն է Ռուսթենբուրգը։
| |||
Հին անգլիկան եկեղեցի Ռուստենբուրգում | |||
Երկիր | Հարավաֆրիկյան Հանրապետություն | ||
Կարգավիճակ | ՀԱՀ նահանգ | ||
Մտնում է | ՀԱՀ | ||
Ներառում է | 4 գավառ | ||
Վարչկենտրոն | Մաֆիկենգ | ||
ԲԾՄ | 1453 մետր | ||
Օրենսդրական մարմին | North West Provincial Legislature? | ||
Բնակչություն | ▼3 804 548 մարդ (փետրվարի 2, 2022)[1] | ||
Տարածք | 104 882 կմ² | ||
Հիմնադրված է | ապրիլի 27, 1994 թ. | ||
Սահմանակցում է | Լիմպոպո, Գաուտենգ, Ֆրի Սթեյթ, Կգալագադի, Southern District?, South-East District?, Կգատլենգ և Հյուսիսային Կապ | ||
Ժամային գոտի | UTC+2 | ||
Փոխարինեց | Կապի նահանգ, Տրանսվաալ և Բոպուտատսվանա | ||
ISO 3166-2 կոդ | ZA-NW | ||
nwpg.gov.za | |||
Տարածքի մեծ մասը իրենից ներկայացնում է հարթավայր՝ պատմած խոտային բուսածածկով և առանձին ծառերով։ Մագալիսբերգ լեռնաշղթան ձգված է հյուսիսարևմուտքում՝ 130 կիլոմետր երկարությամբ, Պրետորիայից մինչև Ռուստենբուրգ։ Վալ գետը ձևավորում է նահանգի հարավային սահմանագիծը։
Բնակչության մեծ մասը խոսում է տսվանա լեզվով(65,4 %), իսկ մնացած մասը աֆրիկաանս, սոթո, կոսա, անգլերեն լեզուներով։ Բնակչության մեծ մասը դավանում է քրիստոնեություն։ Կրթվածության մակարդակը կազմում է 57 տոկոս։ Նահանգը ունի ՀԱՀ-ի ամենաքիչ բարձրագույն կրթություն ստացած բնակչությունը։
Նահանգը բաժանված է չորս գավառի.
Տնտեսության հիմքն է հանդիսանում հանքարդյունաբերությունը։ Այն կազմում է նահանգի ՀՆԱ-ի կեսից ավելին և աշխատանքով է ապահովում բնակչության մեկ չորրորդ մասին։ Հիմնական օգտակատ հանածոներն են ոսկին, ուրանը, պլատինը և ալմասը։ Նահանգի հյուսիսում և արևմուտքում զարգացած են ոչխարաբուծությունը և խոշոր եղջերավոր անասնաբուծությունը։ Արևելքը և հարավը գյուղատնտեսական շրջաններ են, որտեղ աճեցնում են եգիպտացորեն, արևածաղիկ, ծխախոտ, բամբակ և ցիտրուսներ։
2018 թվականի հունիսի 22-ին Հյուսիսարևմտյան նահանգի կառավարիչ է դարձել Ջոբ Մոկգորոն[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.