Հնդկական ամառ
From Wikipedia, the free encyclopedia
Հնդկական ամառ (հնացած անվանումը Մարֆինյան ամառ, Հյուսիսային Ամերիկայում ընդունված է անվանել հնդկական ամառ (անգլ.՝ Indian summer)[1], Ռուսաստանում ստացել է ռուս.՝ Ба́бье ле́то անվանումը[2]), Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում սեպտեմբերի վեջին և հոկտեմբերի առաջին կեսին տևական տաք և չոր եղանակ։ Պայմանավորված է հաստատուն անտիցիկլոնով[1]։ Հնդկական ամառը գալիս է բավականին ցուրտ եղանակից հետո, որի ընթացքում կարող են ծաղկել որոշ բույսեր, որոնք ծաղկում են տարին մեկ անգամ[1]։
Ըստ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի՝ հնդկական ամառը աշնան սկիզբն է (սովորաբար սեպտեմբերի 1-ից 10-ը, նոր տոմարով՝ սեպտեմբերի 13-ից 23-ը), երբ օդում տարածվում են սպիտակ ամպի թելիկներ։
Ըստ Վլադիմիր Դալի «Ռուս մեծ բացատրական բառարանի»՝ հնդկական ամառան սկիզբը կապված է եղել ժողովրդական միջոցառումների հետ և սկսվել է Սիմոն Լետոպրովոդնիկի օրվանից՝ սեպտեմբերի 14-ից 21-ը կամ Խաչվերաց տոնից՝ սեպտեմբերի 14-ից։
Վարկածներից մեկի համաձայն՝ այդ ժամանակահատվածի անվանումը պայմանավորված է նրանով, որ Արեգակն այդ ընթացքում գտնվում է կույս համաստեղությունում և ավարտվում է աստղաբանական ամառը[3]