Հոգեգալուստ
From Wikipedia, the free encyclopedia
Հոգեգալուստ, քրիստոնեության գլխավոր տոներից՝ նվիրված առաքյալների վրա Սուրբ Հոգու «իջնելու» կրոնական ավանդությանը։ Տոնվում է Զատկից 50 օր հետո (վերջինիս շարժականության համապատասխան՝ տատանվում է մայիսի 10-ից հունիսի 13-ը)։ Հոգեգալուստը Մովսես մարգարեին Աստծո «տասը պատվիրանների» շնորհման հուդայական տոնի քրիստոնեական վերափոխումն է։ Պահպանելով հին տոնը՝ եկեղեցին նրան տվեց այլ մեկնաբանում, այդ օրը առաքյալներն Սուրբ Հոգուց ստացան քրիստոնեությունը քարոզելու «մարգարեական շնորհ», «մովսեսական օրենքը» փոխարինվեց «ավետարանական օրենքով»։ Հոգեգալուստը յուրովի նվիրված է նաև Սուրբ երրորդության (Հայր, Որդի և Սուրբ Հոգի պաշտամունքին)։ Ներսես Շնորհալի կաթողիկոսի (1166—73 թթ.) սահմանած կարգի համաձայն՝ Հայոց եկեղեցին Հոգեգալուստը տոնում է մեկ շաբաթ շարունակ։
Արագ փաստեր Հոգեգալուստ, Տեսակ ...
Հոգեգալուստ | |
---|---|
Տեսակ | Քրիստոնեական տոն, Նորվեգիայի տոներ, տոներ Շվեդիայում, Աստվածաշնչյան հասկացություն, point in time with respect to recurrent timeframe?, public holidays in Denmark? և public holidays in the Netherlands? |
Ենթադաս | Great Feasts of the Orthodox Church? և Eastertide? |
Ամսաթիվ | Զատիկ + 49 օր[1] |
Շաբաթվա օր | կիրակի |
Կրոն | քրիստոնեություն |
Ի հիշատակ | Pentecost? |
Նախորդ | Exaudi? |
Փակել