Հովարդ Այկեն (անգլ.՝ Howard Hathaway Aiken, մարտի 8, 1900(1900-03-08)[1], Հոբոկեն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - մարտի 14, 1973(1973-03-14)[2][3][4][…], Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի ինժեներ, իսկ IBM֊ում ղեկավարել է ամերիկյան առաջին համակարգչի«Մարկ 1»֊ի ստեղծման աշխատանքները։
Արագ փաստեր Հովարդ Այկենանգլ.՝ Howard Hathaway Aiken, Ծնվել է ...
Հովարդ Այկեն անգլ.՝ Howard Hathaway Aiken |
---|
|
Ծնվել է | մարտի 8, 1900(1900-03-08)[1] Հոբոկեն, Հուդզոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
---|
Մահացել է | մարտի 14, 1973(1973-03-14)[2][3][4][…] (73 տարեկան) Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ |
---|
Գերեզման | Lauderdale Memorial Park[5] |
---|
Բնակության վայր(եր) | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ և Ֆորթ Լոդերդեյլ |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ |
---|
Մասնագիտություն | ֆիզիկոս, մաթեմատիկոս, գյուտարար, խորհրդատու, համակարգչային գիտնական, ճարտարագետ և համալսարանի դասախոս |
---|
Հաստատություն(ներ) | Մայամիի համալսարան[2], Madison Gas and Electric?[2], Westinghouse Electric[2], IBM[2][6], ԱՄՆ ռազմածովային ուժեր[2] և Հարվարդի համալսարան[2] |
---|
Գործունեության ոլորտ | կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա |
---|
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[7] |
---|
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան (1939)[2][8], Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում (1923)[8][2], Arsenal Technical High School? (1918)[2] և Չիկագոյի համալսարան (1935)[2] |
---|
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[9] |
---|
Գիտական ղեկավար | Էմորի Լեոն Չաֆի |
---|
Եղել է գիտական ղեկավար | Gerrit Blaauw?[10], Herbert F. Mitchell?, Anthony Oettinger?[11], Քենեթ Է. Այվերսոն[11], Robert Lovett Ashenhurst?[11], Leroy Brown Martin, Jr.?[11], Warren Lloyd Semon?[11], Martin Greenberger?[11], Peter Calingaert?[11], Albert L. Hopkins?[11], Fred Brooks?[11] և Gerard Salton?[11] |
---|
Ազդվել է | Չարլզ Բեբիջ |
---|
Պարգևներ | |
---|
Փակել
Սովորել է Մեդիսոնի Վիսկոնսինի անվան համալասարանում (անգլ.՝ University of Wisconsin–Madison)։ 1939 թվականին Հարվարդի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։ Իր աշխատանքի ընթացքում Այկենը բախվեով միայն թվային լուծումներ ունեցող դիֆերենցիալ հավասարումների, նա միտք հղացավ ստեղծել բարդ մաթեմատիկական հաշվարկներ իրականացնող էլեկտրամեխանիկական հաշվողական սարք։ Հոպլեր Գրեյսի (անգլ.՝ Grace Murray Hopper) օգնությամբ և IBM֊ի ֆինանսավորմամբ 1944 թվականին կառուցվեց մեքենան։
Անտեսելով IBM֊ի հետ ունեցած տարաձայնությունները Այկենը շարունակում է համակարգչի ստեղծման աշխատանքները։ 1947 թվականին Այկենը ստեղծեց «Հարվարդյան Մարկ 2»֊ը, որին հաջորդեց «Հարվարդյան Մարկ 3»֊ը (1949) և «Հարվարդյան Մարկ 4» (1952)։