միջնադարյան հայ բանաստեղծ-քնարերգու From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Թլկուրանցի (անհայտ[1], Թլկուրան[1] - անհայտ[1]), միջնադարյան հայ բանաստեղծ-քնարերգու։
Հովհաննես Թլկուրանցի | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Ծննդավայր | Թլկուրան[1] |
Վախճանվել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Ազգություն | հայ |
Հովհաննես Թլկուրանցի Վիքիքաղվածքում | |
Հովհաննես Թլկուրանցի Վիքիդարանում |
Հովհաննես Թլկուրանցու կենսագրությունն անհայտ է։ Բանասիրական մանրակրկիտ քննությամբ հաստատված է, որ տաղերգուն ապրել է 14-րդ դարի երկրորդ և 15-րդ դարի առաջին կեսում։ Նա ոչ միայն գրել է տաղերը, այլև ինքն էլ կատարել է դրանք, եղել է երգիչ և երգահան[2]։ Բանաստեղծություններից մեկում նա գրում է, որ 70 տարեկան է։ Հովհաննես Թլկուրանցու բանաստեղծություններն առաջին անգամ հրատարակվել է հայ առաջին տպագիր երգարանում Հակոբ Մեղապարտի կողմից 1513 թվին։ Մինչ վերջերս ընդունված էր, որ բանաստեղծ Թլկուրանցին և Կաթողիկոս Հովհաննես Թլկուրանցին, որն ապրել է XV-XVI դարերում, նույն անձն է։ Ըստ այդմ, համարվում էր, որ Թլկուրանցին առաջին միջնադարյան բանաստեղծն է, որի ստեղծագործությունները տպագրվել են իր կենդանության օրոք։ Սակայն այժմ ապացուցված է, որ բանաստեղծ Հովհաննես Թլկուրանցին՝ ապրելով XIV-XV դարերում, չի կարող Կաթողիկոս Հովհաննես Թլկուրանցին լինել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.