Հորների համախտանիշ
From Wikipedia, the free encyclopedia
Հորների համախտանիշ, հայտնի է նաև որպես օկուլոսիմպաթիկ կաթված[1], իրենից ներկայացնում է սիմպաթիկ ցողունի նյարդերի վնասման հետևանքով առաջացող ախտանիշների խումբ։ Նշաններն ու ախտանիշները արտահայտվում են սիմպաթիկ ցողունի ախտահարման նույն կողմում (իպսիլատերալ)։ Համախտանիշը բնորոշվում է միոզով (բբի նեղացում), մասնակի պտոզով (վերին կոպի իջեցում), արտահայտված, տեսանելի անհիդրոզով (քրտնարտադրության նվազում) և տեսանելի էնօֆթալմով (ներհրված ակնագունդ)[2]։
Հորների համախտանիշ | |
---|---|
Ձախակողմյան Հորների համախտանիշ | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Հիվանդության ախտանշաններ | Պտոզ, միոզ, անհիդրոզ, էնօֆթալմ |
Վնասում է | Սիմպաթիկ ցողուն |
Բժշկական մասնագիտություն | Նյարդաբանություն,ակնաբուժություն |
ՀՄԴ-9 | 337.9 |
Անվանվել է | Ի պատիվ շվեյցարացի գիտնական Յոհան Ֆրիդրիխ Հորների |
Հոմանիշներ | Բերնար-Հորների համախտանիշ, օկուլոսիմպաթիկ կաթված |
Horner's syndrome Վիքիպահեստում |
Սիմպաթիկ ցողունի նյարդերը ծագում են ողնուղեղից՝ կրծքավանդակի շրջանում, ապա ձգվում դեպի պարանոց և դիմային շրջան։ Այս նյարդերը կազմում են սիմպաթիկ նյարդային համակարգի մաս, որը իր հերթին ինքնավար (կամ ոչ կամային) նյարդային համակարգի բաժին է։ Համախտանիշը ախտորոշելուց հետո բժշկական վիզուալիզացիայի (օր՝ ռենտգեն հետազոտություն) կամ հատուկ աչքի կաթիլների միջոցով կարելի է պարզել հնարավոր պատճառն ու դրա տեղակայումը[3]։