Գայոս Հուլիոս Կեսար (լատին․՝ Gaius Iulius Caesar, ոչ վաղ քան հուլիսի 12, մ. թ. ա. 100 և ոչ ուշ քան հուլիսի 13, մ. թ. ա. 100, Հռոմ, Հռոմեական Հանրապետություն[3] - մարտի 15, մ. թ. ա. 44[4][5][6][…], Պոմպեոսի թատրոն, Հռոմեական Հանրապետություն[7][8]), հռոմեական պետական, քաղաքական և ռազմական գործիչ, զորավար, գրող, պատմագիր։ Մ.թ.ա. 81-78 թվականներին ծառայել է Փոքր Ասիայում, մ.թ.ա. 63 թվականին ընտրվել է մեծ պոնտիֆեքս (մեծ քուրմ), մ.թ.ա. 61 թվականին նշանակվել Հեռավոր Իսպանիա պրովինցիայի կառավարիչ։ Սերելով պատրիական ընտանիքից՝ Կեսարը հերթականությամբ հասել է բոլոր հաստիքային հռոմեական պաշտոններին (cursus honorum) և անուն վաստակել պահպանողական սենատորների (օպտիմատներ) դեմ պայքարում։ Մ.թ.ա. 60 թվականին Գնեոս Պոմպեոսի և Մարկոս Կրասոսի հետ ստեղծել է առաջին եռապետությունը։ Մ.թ.ա. 58 թվականից ավելի քան ութ տարի անցկացրել է ներկայիս Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի տարածքներում՝ մղելով Գալլական պատերազմը, Հռոմեական կայսրությանը միացնելով հսկայական տարածքներ՝ Ատլանտյան օվկիանոսից մինչև Հռենոս և արժանանալով փառքի որպես տաղանդավոր զորավար։ Մ.թ.ա. 49 թվականի սկզբում սկսել է քաղաքացիական պատերազմ իր Հռոմ վերադառնալու և պաշտոնական հանցանքների (կաշառք ընտրությունների ժամանակ, կաշառք պաշտոնատար անձանց, բռնի գործողություններ և այլ խախտումներ) համար դատական անձեռնմխելիության երաշխավորման հարցերում սենատորների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։ Չորս տարի սենատի կողմնակիցները, որ կենտրոնացել էին Պոմպեոսի շուրջը, Կեսարի կողմից ջախջախվել են Իտալիայում, Իսպանիայում (երկու անգամ), Հունաստանում և Աֆրիկայում, ինչպես նաև նրա կողմից ջախջախվել են Եգիպտոսի և Պոնտոսի կառավարիչների զորքերը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հուլիոս Կեսար (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Հռոմեական հանրապետության ցմահ դիկտատոր, մ․թ․ա․ 44 թվականի փետրվարից մինչև մարտի 15 ...
Հուլիոս Կեսար |
|
Հռոմեական հանրապետության ցմահ դիկտատոր |
|
մ․թ․ա․ 44 թվականի փետրվարից մինչև մարտի 15 |
Հաջորդող |
պաշտոնը լուծարվել է |
Հռոմեկան հանրապետության կոնսուլ |
|
մ․թ․ա․ 44 թվականի հունվարի 1-ից մարտի 15 |
Հաջորդող |
սուֆեկտուս՝ Պուբլիոս Կոռնելիուս Դոլաբելլա |
|
մ․թ․ա․ 45 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 1 |
Նախորդող |
Գայոս Հուլիոս Կեսար և Մարկոս Էմիլիոս Լեպիդոս |
Հաջորդող |
կոնսուլ սուֆեկտուսներ հոկտեմբերի 1-ից՝ Քվինտոս Ֆաբիոս Մաքսիմուս, Գայոս Տրեբոնիոս և Գայոս Կանինիոս Ռեբիլոս |
|
մ․թ․ա․ 46-44 թվականներ |
|
մ․թ․ա․ 46 թվական |
Նախորդող |
Քվինտոս Ֆուֆիոս Կալենուս և Պուբլիոս Վատինիուս |
Հաջորդող |
Գայոս Հուլիոս Կեսար |
|
մ․թ․ա․ 48-47 թվականներ |
|
մ․թ․ա․ 48 թվական |
Նախորդող |
Գայոս Կլավդիոս Մարկելոս և Լուցիոս Կոռնելիուս Լենտուլոս Կրուս |
Հաջորդող |
Քվինտոս Ֆուֆիոս Կալենուս և Պուբլիոս Վատինիուս |
|
մ․թ․ա․ 49 թվական |
Նախորդող |
Լուցիոս Կոռնելիուս Սուլլա |
Հաջորդող |
Գայոս Հուլիոս Կեսար |
|
Կուսակցություն՝ |
Պոպուլյարներ[1][2] |
Մասնագիտություն՝ |
հռետոր, հիշատակագիր, կառավարիչ, Ancient Roman historian, բանաստեղծ, Ancient Roman priest, Հին հռոմեական քաղաքական գործիչ, Հին հռոմեական զինվորական անձնակազմ, քաղաքական գործիչ, զորավար, գրող և պատմաբան |
Դավանանք |
հին հռոմեական կրոն |
Ծննդյան օր |
ոչ վաղ քան հուլիսի 12, մ. թ. ա. 100 և ոչ ուշ քան հուլիսի 13, մ. թ. ա. 100 |
Ծննդավայր |
Հռոմ, Հռոմեական Հանրապետություն[3] |
Վախճանի օր |
մարտի 15, մ. թ. ա. 44[4][5][6][…] (55 տարեկան) |
Վախճանի վայր |
Պոմպեոսի թատրոն, Հռոմեական Հանրապետություն[7][8] |
Թաղված |
Կեսարի տաճար |
Դինաստիա |
Julii Caesares? և Հուլիոս Կլավդիոսներ |
Քաղաքացիություն |
Հին Հռոմ |
Հայր |
Գայոս Հուլիոս Կեսար[9][10][10] |
Մայր |
Ավրելիա Կոտտա[9][10][10] |
Ամուսին |
Կոռնելիա (Կեսարի կին)[9][10][10], Պոմպեա (Կեսարի կին)[11][10][10] և Կալպուրնիա (Կեսարի կին)[9][10][10] |
Զավակներ |
Հուլիա Կեսար[12][9][10][…], Կեսարիոն[9][13] և Օկտավիանոս Օգոստոս[9] |
|
Պարգևներ |
|
|
Փակել
Վարել է գթասրտության քաղաքականություն, սակայն միևնույն ժամանակ մահապատժի է ենթարկել իր մի շարք հիմնական հակառակորդներին։ Հասնելով լիակատար հաղթանակի հակառակորդների նկատմամբ՝ իր ձեռքում է կենտրոնացրել կոնսուլի իշխանությունը և դիկտատորի արտակարգ լիազորությունները (ի վերջո՝ ցմահ պաշտոնավարմամբ)։ Հուլիոս Կեսարը հռչակվել է «հայր հայրենյաց», ցմահ դիկտատոր (մ.թ.ա. 44 թվական), ստացել հաղթող զորավարի «իմպերատոր» պատվավոր տիտղոսը, փաստորեն դարձել միապետ՝ պահպանելով կառավարման հանրապետական ձևերը։ Անցկացրել է վարչական, դրամական, տոմարական (հուլյան տոմար) բարեփոխումներ։ Մարկոս Յունիոս Բրուտոսի գլխավորությամբ մի խումբ սենատորների կողմից Կեսարի սպանությունից հետո վերջինիս քրոջ թոռը՝ Գայոս Օկտավիանոսը, վերցրել է նրա անունն ու ստացել ժառանգության մեծ մասը՝ համաձայն կտակի՝ արդյունքում դառնալով առաջին կայսրը։
Կեսարի կենդանության օրոք տարբեր է եղել վերաբերմունքը նրա հանդեպ, և դա շարունակվել է Հռոմեական կայսրությունում. իշխանության կողմնակիցներն ամեն կերպ փառաբանել են նրան, իսկ հակառակորդները գովերգել են նրա զոհերին ու դավադիրներին։ Կեսարի անձը մեծ ժողովրդականություն է վայելել Միջնադարում և Նոր ժամանակներում։ Քաղաքական և ռազմական գործունեությունից բացի նա հայտնի է նաև որպես գրական գործիչ։ Հուլիոս Կեսարի պատմական բնույթի գործերից պահպանվել են երկուսը՝ «Նոթեր գալլական պատերազմի մասին» (լատին․՝ Commentarii de bello Gallico, 7 հատոր, որոնք պատմում են Գալլիայում կայացած պատերազմի մասին) և «Նոթեր քաղաքացիական պատերազմի մասին» (լատին․՝ Commentarii de bello civili, 3 հատոր, որոնք պատմում են Պոմպեոսի դեմ մղված պատերազմի մասին) երկերը, գրել է հռետոր Ցիցերոնի դեմ ուղղված «Անալոգիայի մասին» քերականական աշխատությունը, ճառեր և այլն։ Շատ բաներ նրա մասին հայտնի են Ցիցերոնի հարապարակախոսություններից և Գայուս Սալյուստիուս Կրիսպոսի պատմական գրվածքներից։ Հետագայում Կեսարի կյանքը գրի են առել նաև Պլուտարքոսը և Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսը իրենց «Զուգահեռ կյանքեր» և «Տասներկու Կեսարների կյանքը» գրքերում։ Հուլիոս Կեսարի անունից է ծագել կայսր տիտղոսը, ինչպես նաև տարվա յոթերորդ ամսվա անվանումը աշխարհի բազմաթիվ լեզուներում։