From Wikipedia, the free encyclopedia
Հունգարացիներ կամ հունգարներ (ինքնանվանում - մագյարներ, հունգ.՝ magyarok [ˈmɒɟɒrok]), եվրոպական ազգ ուգորական ծագմամբ։ Կազմում են Հունգարիայի հիմնական բնակչությունը։ Հունգարացիները նաև ապրում են Ռումինիայում (պատմական Տրանսիլվանիա), Սերբիայում (Վոևոդինա շրջանի հյուսիս), Սլովակիայում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ավստրիայում, ԱՄՆ-ում և Կանադայում։ Հունգարիայից դուրս հունգարացիներն ամենից շատ բնակվում են Ռումինիայում - 1,4 միլիոն։
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Հունգարացիներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հունգարիայի դրոշը | |||||||||||||||
Իշտվան I, Մատյաշ Հունյադի, Գաբոր Բետլեն, Բելա Բարտոկ; Տիվադար Կոստկա Չոնտվարի, Յանոշ Բոյայի, Լորանդ Էտվյոշ, Յոզեֆ Էտվյոշ | |||||||||||||||
Ընդհանուր քանակ | |||||||||||||||
14.500.000 |
|||||||||||||||
Բնակեցում | |||||||||||||||
| |||||||||||||||
Լեզու(ներ) | |||||||||||||||
Հունգարերեն | |||||||||||||||
Հավատք(ներ) | |||||||||||||||
Կաթոլիկություն, բողոքականություն, | |||||||||||||||
Բարեկամական էթնիկ խմբեր | |||||||||||||||
Խանտեր - Մանսեր | |||||||||||||||
Ծագել են | |||||||||||||||
Ուրալում |
Լեզվաբանական տեսանկյունից հունգարների նախնիներ են համարվում Ուրալյան լեռներից արևելք ընկած տափաստանների ռազմատենչ, կիսաքոչվոր անասնապահական ցեղերի ներկայացուցիչները[1][2]։ Ըստ մարդաբան Դամիր ալ-Քիրամիի վարկածի՝ սերտ հարազատություն կա հունգարների և ժամանակակից Թաթարստանի ու Բաշկիրիայի ժողովուրդների միջև[3]։ Մի շարք ուսումնասիրություններում ժամանակակից հունգարներին առավել մոտ եվրոպական ժողովուրդ են համարվում բուլղարները[4], առավել հեռու՝ ֆիններն ու էստոնացիները, թեև 10-րդ դարում ուգրոֆինների լեզվի դերը մեծ է եղել հունգարերենի կազմավորման գործում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.