Հռոմեական իրավունք
From Wikipedia, the free encyclopedia
Հռոմեական իրավունք, ստրկատիրական Հին Հռոմի իրավական համակարգ է, որն իր զարգացումն է ստացել պրինցիպատի ժամանակաշրջանում։ Հռոմեական իրավունքը ներառում է երկու մաս՝ մասնավոր և հանրային։ Հին Հռոմում առավել զարգացում է ստացել մասնավոր իրավունքը, այդ իսկ պատճառով Հռոմեական իրավունք ասելով՝ առավել հաճախ հասկանում են հենց Հռոմեական մասնավոր իրավունքը։
Մասնավոր և հանրային իրավունքների առավել հայտնի բնորոշում է տվել հռոմեացի հայտնի իրավաբան Ուլպիանոսը. "Publicum ius est quod ad statum rei romanae spectat, privatum quod ad singulorum utilitatem" (Հանրային իրավունքը այն է, ինչ վերաբերում է պետության դրությանը, իսկ մասնավոր իրավունքը այն է, ինչ վերաբերում է մասնավոր անձանց շահերին)։