Հրապարակախոսություն
From Wikipedia, the free encyclopedia
Հրապարակախոսություն կամ հրապարակագրություն (լատին․՝ publicus՝ հասարակական), ստեղծագործական ժանր, նվիրված ներկայիս կյանքի հասարակության ակտուալ խնդիրներին ու երևույթներին։ Համարվում է հասարակական կարծիքի բևեռացման արտահայտչամիջոց։ Պարունակում է փաստական նյութ, հեղինակային գնահատականը՝ տրված հասարա-քաղաքական, գաղափարական որոշակի դիտանկյունից, նշում է առաջարկված նպատակին հասնելու ուղիներն ու միջոցները։ Հատուկ է գեղարվեստական գրականությանն ու լրագրությանը և դրանց հետ առնչվող հեռուստատեսությանն ու ռադիոյին, ինչպես նաև կերպարվեստին, մասնավորապես՝ վավերագրականին ևն։