From Wikipedia, the free encyclopedia
Հրեշտակ-Ա (ֆր.՝ Angel-A), ֆրանսիական սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված Լյուկ Բեսոնի կողմից։
Հրեշտակ-Ա ֆր.՝ Angel-A | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | դրամա |
Թվական | դեկտեմբերի 21, 2005[1] և մայիսի 25, 2006[2] |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Լյուկ Բեսոն |
Պրոդյուսեր | TF1 և Լյուկ Բեսոն |
Սցենարի հեղինակ | Լյուկ Բեսոն |
Դերակատարներ | Ջամել Դեբբուզ, Rie Rasmussen?, Ժիլբեր Մելկի, Ֆրենկ Օլիվիե Բոննե, Michel Bellot?, Օլիվիե Կլավերի, Սերժ Ռյաբուկին և Vénus Boone? |
Օպերատոր | Տիերի Արբոգաստ |
Երաժշտություն | Anja Garbarek? |
Մոնտաժ | Ֆրեդերիկ Տորավալ |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Կինոընկերություն | EuropaCorp, TF1 Films Production, Apipoulaï, Canal+, Sofica Europacorp |
Տևողություն | 88 րոպե |
Բյուջե | 1 200 000 € |
Շահույթ | 16 300 000 $ |
Ֆիլմը սիրային պատմություն է՝ լի կատակերգական ու ֆանտաստիկ տարրերով։
28-ամյա Անդրեն մեծ գումարներ է պարտք Փարիզի մի շարք հանցագործների։ Պարտքը մարելու ժամանակն է, նա ոչինչ չունի, իսկ ոստիկանությունն ու ԱՄՆ-ի դեսպանությունը հրաժարվում են օգնել նրան։
Անդրեն, այլ ելք չունենալով, որոշում է ինքնասպան լինել, սակայն տեսնում է կամրջից Սեն գետը նետվող գեղեցկուհուն ու փրկում նրան։ Աղջիկն Անդրեին օգնում է գումար հայթայթել ու մարել պարտքերը։
Ֆրանսիայում ֆիլմի պրեմիերան կայացել է 2005 թվականի դեկտեմբերի 21-ին, ԱՄՆ-ում՝ 2007 թվականի մայիսի 25-ին՝ Սանդենս կինոփառատոնի ընթացքում։ Շահույթը կազմել է 9,941 դոլար ամբողջ աշխարհում, այդ թվում՝ շուրջ $ 5,3 Ֆրանսիայում և ավելի քան $ 200 000 ԱՄՆ-ում։
Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 44 % վարկանիշ, որը հիմնված է 89 վերլուծությունների վրա[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.