Ձայնի կլանում
From Wikipedia, the free encyclopedia
Ձայնի կլանում, ձայնային ալիքի էներգիայի փոխակերպումը էներգիայի այլ տեսակների, մասնավորապես, ջերմության։ Բնութագրվում է կլանման a գործակցով, որը խիստ կախված է ջերմաստիճանից և խառնուկների առկայությունից։ a-ն սահմանվում է իբրև այն հեռավորության հակադարձ մեծություն, որն անցնելիս ձայնային ալիքի ամպլիտուդը փոքրանում է
անգամ։ Ձայնի կլանումը բնութագրվում է նաև կորուստների e գործակցով կամ
բարորակությամբ։ Գազերում կլանումր կախված է գազի ճնշումից, հեղուկներում՝ մածուցիկությունից։ Պինդ մարմիններում ձայնի կլանումը հիմնականում պայմանավորված է միջավայրի ջերմահաղորդականությամբ և ներքին շփումով, իսկ բարձր հաճախականությունների և ցածր ջերմաստիճանների դեպքում՝ պինդ մարմնի ներքին գրգռումների (ֆոտոններ, էլեկտրոններ, սպինային ալիքներ և այլն) հետ ձայնի փոխազդեցության պրոցեսներով։ Ձայնի կլանման երևույթն օգտագործվում է տարբեր նյութերի ներքին կառուցվածքը հետազոտելու համար։ Ծակոտկեն և թելավոր որոշ նյութեր, որոնցում կլանումն ուժեղ է, կիրառվում են ճարտարապետական ձայնագիտության մեջ՝ իբրև ձայնամեկուսիչներ։