Ձմեռային օլիմպիական խաղեր 1956
From Wikipedia, the free encyclopedia
Ձմեռային օլիմպիական խաղեր 1956 (ֆր.՝ Jeux Olympiques D'Hiver 1956, անգլ.՝ 1956 Winter Olympics, իտալ.՝ 1956 Giochi Olimpici Invernali), պաշտոնապես հայտնի որպես VII ձմեռային օլիմպիական խաղեր, անցկացվել են 1956 թվականի ապրիլի 26-ից մինչև փետրվարի 5-ը Իտալիայի Կորտինա դ’Ամպեցո քաղաքում։ Օլիմպիական խաղերի անցկացման թույլտվությունը նրանց հաջողվել է ստանալ միայն երրորդ փորձից հետո։
Ձմեռային օլիմպիական խաղեր 1956 | |
---|---|
Տեսակ | Ձմեռային Օլիմպիական խաղեր |
Երկիր | Իտալիա |
Բացում | հունվարի 26, 1956 |
Ջահակիր | Guido Caroli? |
Երդվեց | Giuliana Minuzzo? |
Բացեց | Giovanni Gronchi? |
Փակում | փետրվարի 5, 1956 |
Մարզադաշտ | Stadio Olimpico del Ghiaccio? |
Նախորդ | Ձմեռային օլիմպիական խաղեր 1952 |
Հաջորդ | 1960 Winter Olympics? |
Կայք | olympics.com/en/olympic-games/cortina-d-ampezzo-1956(անգլ.) |
1956 Winter Olympics Վիքիպահեստում |
Ձմեռային Օլիմպիական խաղերում առաջին անգամ մասնակցություն են ունեցել ԽՍՀՄ մարզիկները (բոլոր սպորտաձևերից՝ բացառությամբ բոբսլեյի և գեղասահքի)՝ ոչ պաշտոնական թիմային հաշվով գրանցելով բացառիկ հաղթանակ։
Օլիմպիական խաղերի բացումը հետաքրքրաշարժ է եղել. օլիմպիական կրակը տանող չմշկորդ Գիդո Կառոլին, վազելու ընթացքում հեռուստատեսային լարի վրա սայթաքելով, ընկել էր, ինչի արդյունքում օլիմպիական կրակը հանգել էր, և ստիպված էին եղել այն կրկին վառել։