Ձմեռային օլիմպիական խաղեր 1994
From Wikipedia, the free encyclopedia
17-րդ ձմեռային օլիմպիական խաղեր, ձմեռային սպորտաձևերի օլիմպիական խաղեր, որը նացկացվել է Նորվեգիայի Օպլանդ ֆյուլքեի Լիլեհամեր համայնքում։
Արագ փաստեր 17-րդ ձմեռային օլիմպիադանորվ.՝ Olympiske vinterleker 1994, Տեսակ ...
17-րդ ձմեռային օլիմպիադանորվ.՝ Olympiske vinterleker 1994 | |
---|---|
Տեսակ | Ձմեռային Օլիմպիական խաղեր |
Հյուրընկալող քաղաք | Լիլեհամեր |
Երկիր | Նորվեգիա |
Բացում | Փետրվարի 12 |
Ջահակիր | Թագաժառանգ Հակոն |
Երդվեց | Վեգարդ Ուլվանգ |
Բացեց | Հարալդ V |
Փակում | Փետրվարի 27 |
Հիմնական իրադարձություններ | 1994 Winter Olympics opening ceremony? և 1994 Winter Olympics closing ceremony? |
Մարզադաշտ | Լիսգարդսբաքեն |
Մարզիկներ | 1737 (1215 տղա, 522 աղջիկ) |
Մասնակից երկրներ | 67 |
Մեդալներ | 61 հավաքածու 12 սպորտաձևերից |
Նախորդ | 1992 |
Հաջորդ | 1998 |
Կայք | olympics.com/en/olympic-games/lillehammer-1994(անգլ.) |
1994 Winter Olympics Վիքիպահեստում |
Փակել
Լիլեհամերի օլիմպիադան առաջինն է ձմեռային օլիմպիադաներից, որ անցկացվել Ամառային օլիմպիական խաղերի անցկացման նույն տարում, ինչպես նաև առաջինն է, որին մասնակցում են ԽՍՀՄ նախկին հանրապետությունները առանձին թիմերով, այդ թվում՝ Հայաստանը։
Լիլեհամերի օլիմպիադայի բացմանը հնչեց Օլիմպիադիայի միջազգային կոմիտեի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչի կոչը դադարեցնել աշխարհի բոլոր մասերում ընթացող պատերազմները 17-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում։ Նրա կոչը հատկապես ուղղված էր շրջափակման մեջ գտնվող Սարաևոյում պատերազմող կողմերին, որտեղ 1984 թվականին անցկացվել էր ձմեռային օլիմպիական խաղերը։