Ձմեռային օլիմպիական խաղեր 2010
From Wikipedia, the free encyclopedia
Ձմեռային օլիմպիական խաղեր 2010, պաշտոնապես հայտնի են որպես XXI օլիմպիական ձմեռային խաղեր (ֆր.՝ Les XXIes Jeux olympiques d'hiver) սովորաբար հայտնի է որպես Վանկուվեր 2010, 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերը, որը տեղի է ունեցել փետրվարի 12-ից մինչև 28-ը Վանկուվերում։ Որոշ միջոցառումներ անցկացվել են շրջակա արվարձաններում Ռիչմոնդում, Արևմտյան Վանկուվերում և մոտակայքում գտնվող Ուիստլերում։
Ձմեռային օլիմպիական խաղեր 2010 | |
---|---|
Տեսակ | Ձմեռային Օլիմպիական խաղեր |
Երկիր | Կանադա |
Բացում | փետրվարի 12, 2010 |
Ջահակիր | Catriona Le May Doan?, Սթիվ Նեշ, Nancy Greene? և Ուեյն Գրեցկի |
Երդվեց | Michel Verrault? և Հեյլի Ուիքենհայզեր |
Բացեց | Միկաել Ժան |
Փակում | փետրվարի 28, 2010 |
Հիմնական իրադարձություններ | 2010 Winter Olympics opening ceremony? և 2010 Winter Olympics closing ceremony? |
Մարզադաշտ | BC Place? |
Մարզիկներ | Պատրիկ Էլիաս և Martin Erat? |
Նախորդ | XX Ձմեռային օլիմպիական խաղեր |
Հաջորդ | Ձմեռային Օլիմպիական խաղեր 2014 |
Կայք | olympics.com/en/olympic-games/vancouver-2010(անգլ.) |
2010 Winter Olympics Վիքիպահեստում |
82 երկրներից մոտ 2600 մարզիկ մասնակցել են տասնհինգ մարզաձևերում անցկացվող 86 միջոցառումներին[1]։ Ե՛վ օլիմպիական, և՛ պարալիմպիկ խաղերը կազմակերպել էին Վանկուվեր կազմկոմիտեն (ՎԱՆՈԿ), որը ղեկավարում էր Ջոն Ֆուրլոնգը։ 2010 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը Կանադայում անցկացվող երրորդ օլիմպիական խաղերն էին, իսկ առաջինը՝ Բրիտանական Կոլումբիայի նահանգում։ Կանադայում տեղի են ունեցել 1976 թվականի Ամառային Օլիմպիական խաղերը Մոնրեալիում և 1988 թվականի Ձմեռային Օլիմպիական խաղերը Կալգարի քաղաքում։
Օլիմպիական ավանդույթից հետո, Վանկուվեր քաղաքի գործող քաղաքապետ Սեմ Սալիվանը ստացավ օլիմպիական դրոշը Իտալիայի Թուրին քաղաքում 2006 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ։ Դրոշը բարձրացվել է 2006 թվականի փետրվարի 28-ին, հատուկ արարողությամբ, և ցուցադրվել է Վանկուվերի քաղաքապետարանում մինչև Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Միջոցառումը պաշտոնապես բացել է գեներալ նահանգապետ Միկաել Ժանը[2], որին ուղեկցում էին Կանադայի վարչապետ Ստիվեն Հարբերը և Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգենը[3]։
Առաջին անգամ Կանադան պաշտոնական մարզաձևում ոսկե մեդալ է նվաճել տանը անցկացվող օլիմպիական խաղերում, չէր հաջողվել դա անել ինչպես Մոնրեալի 1976 թվականի ամառային Օլիմպիական խաղերում, այնպես էլ 1988 թվականին Կալգարիում անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերում (չնայած Կանադան հաղթել էր Կալգարիում անցկացվող կանանց Կյոռլինգի մրցաշարը, սակայն այն դեռ միայն ցուցադրական մարզաձև էր)[4]։ Մրցույթի երկրորդ օրը Կանադան նվաճեց առաջին ոսկե մեդալը և խաղերի վերջին օրը Կանադան գլխավորեց մեդալների աղյուսակը,իսկ մեդալիների թվով առաջատարը Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր։ Սլովակիան[5] և Բելառուսը[6] նվաճեցին իրենց ձմեռային օլիմպիական առաջին ոսկե մեդալը։