From Wikipedia, the free encyclopedia
Ղազարոս Ավետիսի Ավագյան (մարտի 15, 1918 կամ սեպտեմբերի 12, 1918[1], Գետաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ[1] - հունվարի 22, 1945[1], Ostrołęka County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), Խորհրդային Միության հերոս հայազգի (հետմահու, 24.3.1945), լեյտենանտ։
Ղազարոս Ավագյան | |
---|---|
մարտի 15, 1918 կամ սեպտեմբերի 12, 1918[1] - հունվարի 22, 1945[1] (26 տարեկան) | |
Ծննդավայր | Գետաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ[1] |
Մահվան վայր | Ostrołęka County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան |
Գերեզման | Օստրոլենկա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կոչում | ավագ լեյտենանտ և լեյտենանտ[1] |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] |
Կրթություն | Ադրբեջանի պետական գյուղատնտեսական ինստիտուտ (1939) |
Պարգևներ |
Ծնվել է սեպտեմբերի 12-ին, Գետաշեն գյուղում։ Ավարտել է Գանձակի (Կիրովաբադի) բանֆակը։ 1940 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ և սովորել ռազմական դպրոցում։ Հայրենական մեծ պատերազմի առաջին օրերից գտնվել է գործող բանակում, 1942 թվականից թշնամու թիկունքում ծավալված պարտիզանական շարժման մասնակից։ Բելառուսիայի ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած քաջության համար արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Զոհվել է 1945 թվականի հունվարի 22-ին, թաղված է Մինսկ քաղաքի մոտ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.