Ճահճախնկենի
բույսերի տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Ճահճախնկենի (լատին․՝ Lédum palústre), Հովամրգիների ընտանիքից է։ Մշտադալար թփուտ է, խիստ թմրեցուցիչ հոտով, մեկ մետր բարձրությամբ։ Ծաղկում է մայիս - հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են օգոստոսին, հանդիպում է ճահիճներում, անտառներում։ Բժշկության մեջ կիրառվում է բույսի վերգետնյա մասը։ Այն հավաքում են ամռան վերջին և աշնանը։ Ճյուղերը կտրում են դանակով, չորացնում բաց, ստվերոտ տեղում։ Չոր հումքը ունի խեժին բնորոշ հոտ։ Չորացնելու ժամանակ հարկավոր է լինել շատ զգույշ, քանի որ ճահճախնկենին թունավոր է։
Մանրամասն տեղեկատվություն ՞Ճահճախնկենի, Գիտական դասակարգում ...
Ճահճախնկենի | |||
---|---|---|---|
Գիտական դասակարգում | |||
|
|||
Լատիներեն անվանում | |||
Ledum palustre
L. (1753)
|
|||
Հոմանիշներ | |||
|
|||
Հատուկ պահպանություն | |||
|
Փակել